Արմինֆո. Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՌԴ մայրաքաղաքում նա մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: