Արմինֆո. Իսրայելի մի քանի ընդդիմադիր պատգամավորներ նոյեմբերի 9-ին օրինագիծ են ներկայացրել Քնեսետի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ ապրիլի 24-ին հիշատակի օր անցկացնելու մասին:
Ինչպես հաղորդում է Jpost-ը, օրինագիծը ներկայացրել են ՇԱՍ պատգամավորներ Յակով Մարգին, Հաիմ Բիտոնը եւ Մոշե Արբելը, ինչպես նաեւ "Լիկուդի" պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը եւ Յոավ Քիշը:
Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ սա Իսրայելի Քնեսետում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջին փորձը չէ: 2018 թվականին Մերեցի պատգամավոր Թամար Զանդբերգը օրինագիծ էր առաջարկել կոտորածները ցեղասպանություն ճանաչելու մասին, սակայն այն չեղարկվել էր կառավարության դիմադրության պատճառով: 2019 թվականին Քնեսետի մի շարք բարձրաստիճան անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդը եւ Գիդեոն Սաարը, աջակցել էին այդ քայլին, սակայն կրկին այն չէր իրականացվել կառավարության կողմից թույլ աջակցության պատճառով: Փորձագետը կարծում է, որ դա պայմանավորված է թուրք-իսրայելական հարաբերություններով ։