Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի մեկնաբանել ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած միջադեպի մասին հարցը, որի հետեւանքով վիրավորվել են մի քանի հայ զինծառայողներ:
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում ՀՀ պետական սհամանի մասին օրինագծի քննարկման ընթացքում "Պատիվ ունեմ" ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե արդյոք փոխնախարարը տեղեկություն ունի Վարդենիսում նռնակի պայթյունի հետեւանքով մի քանի հայ զինծառայողի վիրավորման մասին լրատվամիջոցների հաղորդումների վերաբերյալ, Սարգսյանը, մասնավորապես, ասել է. "Ես հիմա ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, քանի որ հստակ տեղեկություն չունեմ։ Ամեն դեպքում, ՊՆ-ից դուրս գալիս ես այդ մասին տեղեկություն չեմ ունեցել"։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ կարճ ժամկետում այդ հարցին պատասխան կտա ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորաբակ համայնքում նռնակի պայթյունի հետևանքով 4 զինծառայող է տուժել: Նշվում է նաև, որ զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: