Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումները եղել են Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունների օրակարգում ։
Ինչպես հաղորդել Է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
"Անշուշտ, մենք անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում վերջին բախումներին։ Կցանկանայի ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։ Չեխիան պատրաստ է հոգեբանական աջակցություն տրամադրել տուժածներին ու փախստականներին", - ասել է չեխ դիվանագետը։
Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ Չեխիան կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին' բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու համար: Այս կապակցությամբ Չեխիայի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ "Չեխիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս Նյու Յորքում կայացած հանդիպումը Մինսկի խմբի հովանու ներքո",- ամփոփել է նա:
Արարատ Միրզոյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշման հետ՝ աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են խաղաղ բանակցությունների շարունակմանը եւ երկարաժամկետ կարգավորման որոնմանը: Այս առնչությամբ նախարարը նշել է, որ Նյու Յորքում միջնորդների եւ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումները հաստատում են, որ խաղաղ քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում:
Արտգործնախարարը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև մարդասիրական հարցեր՝ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը: