Արմինֆո. Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում կապը կորել էր հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներ Արամայիս Տորոզյանի եւ Արթուր Նալբանդյանի հետ: Մինչ օրս նրանց վերաբերյալ տեղեկություն չկա։