Arminfo.info



 Ուրբաթ, 13 Օգոստոսի 2021 13:15
Ալինա Հովհաննիսյան

Հրաչյա Քեշիշյան. Արդյո՞ք ժամանակը չէ ավելի ուշադիր լինել՝ թե ինչի մասին են այսօր խոսում մեր ժամանակակից գրողները

Հրաչյա Քեշիշյան. Արդյո՞ք ժամանակը չէ ավելի ուշադիր լինել՝ թե ինչի մասին են այսօր խոսում մեր ժամանակակից գրողները

Արմինֆո. 2020 թվականի ապրիլին հայ ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանը էկրանավորել է գրող Մարկ Արենի "Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անաատոլիական պատմություն" վեպը, որը 2008 թվականից հանդիսանում է հայկական շուկայի անփոփոխ բեսթսելեր։

 

"Բուկինիստ" գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքով ՝ Մարկ Արենի ստեղծագործության հետ ինքը ծանոթացել է "Ռեքվիեմ Հուդայի" եւ " Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր: Անատոլիական պատմություն" գրքերից: "Երբ ես ռուսերեն կարդացի այդ գրքերը, հասկացա, որ դա մեզ պետք է, և բերեցի Հայաստան", - պատմել է Վարդանյանը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) ստեղծագործական երեկոյի ժամանակ: Վարդանյանի հավաստմամբ, այդ ստեղծագործությունները լավ էին վաճառվում և հաջողություն էին վայելում Հայաստանի ընթերցող հանրության շրջանում։

 

Մարկ Արենի հետ իր առաջին հանդիպման մասին հիշողություններ կիսվելով՝ "Բուկինիստի" ղեկավարը պատմել է. "2008 թվականին էր։ "Այնտեղ, որտեղ վայրի վարդեր են ծաղկում. անատոլիական պատմություն" գրքի հայերեն թարգմանության օրինակը ձեռքին՝ մի տղամարդ մտավ աշխատասենյակ։ Ինչպես պարզվեց, ընդհանուր հաշվով, նա իր հետ բերել էր 1500 օրինակ: Այն ժամանակ ես մտածեցի, թե ինչպես է նա կարողացել տպագրել է նման քանակությամբ գրքեր, առանց հարցնելու: Չէ որ՝ Հայաստանում, նույնիսկ, 500 օրինակ տպաքանակով պետական մրցանակ ստացած գրքերը չէին վաճառվում"։ Սակայն 2008 թվականից այդ վեպը վերահրատարակվել է 14-15 անգամ՝ առնվազն 1000 օրինակով։ Իսկ անցյալ տարի, Խաչիկ Վարդանյանի խոսքով, հերթական անգամ վաճառքի է հանվել, բայց արդեն ռեկորդային տպաքանակով՝ 5 հազար օրինակ, որից 1,500-ը վաճառվել է միայն վերջին 8 ամիսների ընթացքում։ "Մենք ոչ մի անգամ շնորհանդես չենք անցկացրել, գումար չենք ծախսել սոցիալական ցանցերում գովազդի վրա ։ Ամեն ինչ որոշում է ընթերցողը", - պատմել է նա, նշելով, որ Մարկ Արենի գրքերը 13 տարի շարունակ Հայաստանում բեսթսելլեր են և հաջողությամբ էկրանավորվում են։

 

Եվ Մարկ Արենի բեսթսելերի նման վերջին հաջող էկրանավորումը Հրաչյա Քեշինյանի "Անատոլիական պատմություն" ֆիլմն էր։ Ռեժիսորի խոսքով ՝ ֆիլմն արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, եւ այսօր լուրջ աշխատանք է տարվում ամբողջ աշխարհում կինոնկարի տարածման համար: Սակայն, առաջինը, ինչպես հաղորդել Է Քեշիշյանը, այդ ֆիլմը գնելու իր ցանկության մասին հայտնել է ֆրանսիական հեռուստատեսությունը ։ "Կարող եմ վստահաբար ասել, որ Մարկ Արենը կինոգրող է։ Նրա յուրաքանչյուր գիրքը կարելի է էկրանավորել և վերածել կինոյի", - իր կարծիքն է հայտնել ռեժիսորը։

 

Խոսելով գրքի մասին, որի հետ ծանոթացել է 2007 թվականին, Քեշիշյանը այն համարել է ֆենոմենալ՝ վեպի կառուցվածքի տեսանկյունից: "Այս ստեղծագործությունը մերժում է դրամատուրգիայի բոլոր օրենքները: Եվ ընթերցողին հանգեցնում է  այնպիսի հուզական կետի, որտեղ դուք սկսում եք ապրել յուրաքանչյուր հերոսի հետ՝ դրական թե բացասական: Այս պատմությունը հերոսը եւ հակահերոսը անընդհատ փոխում են տեղերը, եւ ստիպում են ձեզ ցանկանալ ինքնուրույն գտնել ճշմարտությունը: Այս վեպը, այս գիրքը ճշմարտության որոնման միջոցներից մեկն է", - նշել է նա, հավելելով, որ Մարկ Արենի այդ աշխատանքում ճշմարտությունն ու մտացածինն անընդհատ կողք-կողքի են ընթանում։ Քեշիշյանի կարծիքով, ամենակարևորն այն է, որ ֆիլմը Էկրան Է բարձրացել Արցախյան պատերազմի նախաշեմին։ "Այսինքն, այդ մարդն ավելի վաղ կանխատեսել էր այն աղետը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա սեպտեմբերին։ Գրեթե նույն սցենարով, ինչ շարադրված է գրքում, մեր երկրում տեղի է ունեցավ այն, ինչ տեղի է ունեցել", - ուշադրություն է հրավիրել ռեժիսորը ։ Այս առումով նա հարց է տվել, թե արդյոք մենք խելամիտ ենք մոտենում այն գրականությանը, որը կարդում ենք, որը հիմնված է կատարողական արվեստի, աուդիո եւ տեսողականի վրա, արդյոք մենք ուշադիր ենք այն մտքերի նկատմամբ, որոնք գրողներն են գրում իրենց գրքերում: "Եվ ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք արվեստագետի մտքերը, մեսիջները, գաղափարները հասնում են ընթերցողին, հանդիսատեսին։ Արդյո՞ք կարող ենք վերլուծել այն, ինչ կարդում ենք և տեսնում։ Արդյո՞ք ժամանակը չէ ավելի ուշադիր լինել մեր ժամանակակից գրողների աշխատանքներին, արդյո՞ք ժամանակը չէ հասկանալ, թե ինչի մասին են նրանք խոսում:  Ավելի իմաստուն, զգուշավոր, հասուն դառնալու, սխալներ թույլ չտալու, դասեր քաղելու եւ նույնիսկ ճշմարտությունը գտնելու փորձերի համար", - հայտարարել է ռեժիսորը։

 

Ինքը՝ Մարկ Արենը, պատմել է, որ երկար տարիներ զբաղվել է գիտական գործունեությամբ և ազատության փնտրտուքի մեջ է եկել արվեստ։ "Գիտության մեջ չի կարելի շրջանցել սահմանափակումները, իսկ արվեստը բացառում է բոլոր սահմանները: Եվ ես մտածում էի, թե ինչով կարող եմ զբաղվել։ Երգել չէի կարող, նոտաները չգիտեի, պարում էի էլ ավելի վատ։ Տառերը գիտեի, դրա համար էլ սկսեցի գրել", - պատմել է գրողը։ "Ռեքվիեմ Հուդայի" վեպի լույս տեսնելու առնչությամբ, Արենի բնորոշմամբ, պատահական հաջողությունից հետո, որը ներկայացվել էր Մոսկվայի գրքի միջազգային փառատոնում, ինքը որոշել է շարունակել գրական գործունեությունը, եւ մեկը մյուսի հետեւից լույս են տեսել նրա նոր գրքերը: Այսօր Մարկ Արենը 5 գրքի հեղինակ է ("Ռեքվիեմ Հուդայի", "Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն", "Սուրբ Ծննդյան հրեշտակը", "Քառյակը", "Վիլ-Էվրար"):

 

Շուտով, ինչպես նշել է "Բուկինիստ" գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը, լույս կտեսնի գրողի հերթական գիրքը՝ 44-օրյա արցախյան պատերազմի մասին: Բացի այդ, Կարեն Մարգարյանը տնտեսագիտության դոկտոր է, կորպորատիվ պետության օրիգինալ հայեցակարգի հեղինակը, ID Bank-ի խորհրդի անդամ: Իսկ օրեր առաջ նա ընտրվել է Հայաստանի գործատուների հանրապետական խորհրդի նախագահ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի ԳևորգյանինՎարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
Ցահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճումՑահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճում
Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՓաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանքՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացըԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը
ՀՀ իշխանությունները ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
Խաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԽաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստըԲիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերըՀայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
"Գիտելիքահենք տնտեսություն" կարգախոսի ներքո Հայաստանի իշխանությունները լուծարում են գիտատեխնիկական գրականության ավանդապահ գրադարանը
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերումԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսԿանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկըՀայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
Արցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվելԱրցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվել
Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համարՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանումԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանում
Անդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալուԱնդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու
Փորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերումՓորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովՀայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով
Արաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններումԱրաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում
Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե "խորքային դաշնակցության", այլ "ուղեկցորդի" հայեցակարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործումՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործում
Հայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ումՀայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ում
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետՆոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազմանՄիջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը
Իրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական էԻրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է
ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է ՄԻՊ գրասենյակն արձագանքել է "Զվարթնոց"օդանավակայանում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ճնշելու վերաբերյալ տեսանյութերին
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի ԲոնոյինՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի Բոնոյին
Առողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերովԱռողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
Դավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԴավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Հայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» ԿոնդըՀայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը
Մոսկվայում Արևմուտքին մեղադրել են Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու փորձի համարՄոսկվայում Արևմուտքին մեղադրել են Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու փորձի համար
Զատուլին․ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունըԶատուլին․ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունը
Մոսկվա. Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրաՄոսկվա. Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա
Անահիտ Ավանեսյան. Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նպատակահարմար է գտել կենտրոնի վարչությունըԱնահիտ Ավանեսյան. Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նպատակահարմար է գտել կենտրոնի վարչությունը
Արթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համարԱրթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար
Բագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել  հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվենԲագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն
Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան ԱզատյանըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան Ազատյանը
Գառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմիցԳառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից
ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունըԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Էմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքներըԷմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքները
Բլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներԲլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներ
Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումըՓարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումը
Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանըԱմերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժում. Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է
Նման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասինՆման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասին
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են