Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
"Ձեզ ցուցաբերված վստահությունը Ձեր գծին լայն աջակցության վառ վկայությունն է՝ ուղղված հասարակության շրջանում կայունության, միասնականության և համերաշխության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը", - ասված Է հեռագրում:
Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հետագա գործունեությունը պատասխանատու պետական պաշտոնում կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն և մեծագույն հաջողություններ ՝ հանուն բարեկամ հայ ժողովրդի բարեկեցության և բարգավաճման: