Արմինֆո. Ութերորդ գումարման Ազգային ժողովը նախորդից ավելի լավ խորհրդարան համարելու ոչ մի պատճառ չեմ տեսնում։ Եվ ես նրա հետ առանձնապես հույսեր չեմ կապում, առաջին հերթին, այն պատճառով, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունները միայն պահածոյացրեցին, բայց ոչ մի կերպ չլուծեցին առկա ներքաղաքական դիմակայությունները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը։
"Խնդրի էությունն այն է, որ Հայաստանում ընտրական գործընթացները վերլուծելիս, որպես կանոն, հաշվի է առնվում բացառապես ընտրությունների օրը քաղաքացիների բուն քվեարկության գործընթացը։ Սա ընտրությունների ողջ գործընթացի կարեւոր, սակայն, միայն փոքր մասն է։ Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վերջին ընտրություններն անցել են բնավ ոչ այն մթնոլորտում, որը կարող էր նպաստել նորմալ, արդյունավետ խորհրդարանի ձևավորմանը և ձևավորել այդպիսին", - նկատել է նա։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ նման եզրահանգումների իրեն թույլ է տալիս հանգել ընտրողների որոշակի մասի վախի, հաճախ սպառնալիքների ազդեցության տակ քվեարկության փաստը։ Ըստ Սահակյանի ՝ խոսքը բացառապես "Հայաստան" դաշինքը իշխանության ղեկին տեսնելու վախից "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին ընտրողների մի մասի քվեարկության մասին է։ Ինչպես նաև՝ հասարակության մի մասի արդեն հօգուտ "Հայաստանի" համանման քվեարկության մասին, որը չի ցանկանում տեսնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Մինչդեռ, ըստ էության, նման բողոքական քվեարկությունը, նրա կարծիքով, արդեն քաղաքացիների կամարտահայտման ազատության նկատմամբ բռնության արդյունք է։
Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով "Հայաստան" դաշինքի դիմումը Սահմանադրական դատարան՝ Սահակյանը այն գնահատել է որպես ընտրությունների մասնակիցների սահմանադրական իրավունք: Ընդ որում, նա շահագրգռվածությւոն է հայտնել ոչ թե խոհանոցային խոսակցությունների մակարդակով խախտումների, այլ դատարանում փաստարկների հիման վրա կոնկրետ հանգամանքների մակարդակով հայտնաբերված տեղեկատվության եւ փաստերի հրապարակման հարցում:
Անդրադառնալով օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության համագործակցության մշտական հիմունքներով գործող ձևաչափի ձևավորման գաղափարին՝ Սահակյանը հայտարարել է, որ իր կուսակցության ղեկավարությունն այդ նախաձեռնության արդյունավետությանը չի հավատում:
"Իմ անձնական տեսակետն այն է, որ այդ նախաձեռնությանը, միանշանակ, արժեր մասնակցել, միայն այն դեպքում, եթե այն լիներ մեր երկրում համերաշխության հաստատման յուրօրինակ հարթակի ստեղծումը։ Այն կարող էր դառնալ որևէ երկխոսության հասնելու միակ հարթակը։ Սակայն այդ գաղափարի հետ առանձնապես հույսեր չեմ կապում ՝ նկատի ունենալով հայկական քաղաքական դաշտի նույն ձևական բնույթը", - ամփոփել է քաղաքական գործիչը։