Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահման զորք ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հուլիսի 8-ին հաղորդել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
"Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս պահին անձնակազմի թվաքանակի ավելացում, ենթադրենք, ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետություններից ժամանման հաշվին, չի պահանջվում", - ասել է Սիդորովը: Նա նշել է, որ Տաջիկստանում "որոշակի դժվարություններ կան՝ կապված նյութատեխնիկական օգնության հետ, որը, հավանաբար, անհրաժեշտ կլինի ցուցաբերել այս կամ այն ծավալով": Գեներալի խոսքով ՝ դեռեւս կարիք չկա հումանիտար օգնության կենտրոններ եւ փախստականների ժամանակավոր կացության կետեր տեղակայել, սակայն իրադրությունը կարող է փոխվել: Տաջիկստանը պետք է պատրաստ լինի նման օբյեկտների հնարավոր տեղակայմանը։ "Անհրաժեշտ է, որ դրանք լիովին նյութապես ապահովված լինեն, ադմինիստրացիա պետք է նշանակվի ։ Այդ կառույցների անձնակազմը պետք է վերապատրաստվի", - պարզաբանել է Սիդորովը։
Այս հարցում, ամենայն հավանականությամբ, պետք է օգնություն ցուցաբերել հանրապետությանը, նշել է շտաբի պետը։ "Իսկ մնացած ամեն ինչում նրանք իրենց շատ ու շատ վստահ են զգում։ Իրենց սահմանը պահում են բավականին լավ կողպեքով", - հավելել է նա, հաղորդում է "Ինտերֆաքսը":
Ավելի վաղ Տաջիկստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանում "Թալիբանի" գրոհայինների հարձակման պատճառով: