Արմինֆո.Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան, հունիսի 28-ից Բաքվում մեկնարկել են "Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2021" մարտական հրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ադրբեջանական եւ թուրքական զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակը երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է մարտական գործողությունների ընթացքում, հրամանատարների ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը:
Զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 30-ը, ներգրավված է մինչեւ 600 մարդ, մինչեւ 40 տանկ եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 20 հրետանային կայանք եւ տարբեր տրամաչափի ականանետեր, 7 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչեւ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: