Arminfo.info



 Հինգշաբթի, 3 Հունիսի 2021 11:49
Նաիրա Բադալյան

Մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է. Փաշինյանը՝ Արցախում զոհված զինծառայողների՝ պոլիէթիլենե պարկերում պահված աճյուններին առնչվող սկանդալի մասին

Մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է. Փաշինյանը՝ Արցախում զոհված զինծառայողների՝ պոլիէթիլենե պարկերում պահված աճյուններին առնչվող սկանդալի մասին

Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հայտնի կադրերին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

 

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը: Եվ ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա, հետևյալն է. արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտո՞ւմ զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ: Այս հարցի պատասխանը գտնելու համար, ես նախ կուզենամ Առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ տիկին Ավանեսյանը, ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, և ինչ աշխատանքներ են արվել»:


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ մինչև 2018 թվականը Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ մաշված սառնարանային կարողություններով, և մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: «Նշեմ, որ ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում: Դատաբժշկական ծառայությունն ունեցել է՝ Երևանում 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ: Նշեմ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 2018 թվականից հետո: Մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը: Նախագծվել է Երևան քաղաքում կենտրոնական կառույցի և մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքներ: Այս ծրագրի շրջանակում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր: Նշեմ այս կենտրոններից մի քանիսում կատարված փոփոխությունները: 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառանարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարանային նոր բլոկ: Հիմա ընթանում է երկրորդի կառուցումը: 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ: Հիմա էլ լրացուցիչ ևս սառնարանային նոր մաս է կառուցվում: 2020 թվականին Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ: 2021 թվականին վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Պիտի ասեմ, որ այժմ էլ նախագծվել է և ընթանում է Սևան քաղաքի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը: 2018 թվականից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել: 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկրորդ ամբողջական հոսքագիծը:

Իհարկե, պարոն վարչապետ, նյութատեխնիկական այս հզորությունների զարգացումը չափազանց կարևոր է, բայց նաև պիտի նշեմ՝ մասնագետների առկայությունը և նրանց մշտական հնարավորությունների զարգացումը ևս մեր ուշադրության կենտրոնում է եղել: Ընդհանուր առմամբ, 25 տոկոսով աճել է նրանց աշխատավարձային ֆոնդը, ուժեղացվել է գիտագործնական բաղադրիչը: Եթե խոսենք բյուջետային հատկացումների մասով, ունենք հետևյալ պատկերը. 2017 թվականին իրենց ընդհանուր բյուջեն կազմել է 389 մլն դրամ: 2018 թվականի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն դրամով և դարձել 364 մլն դրամ, 2019 թվականին դարձել է 481 մլն դրամ, 2020 թվականին՝ 594 մլն դրամ», - նշել է Ա.Ավանեսյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել տիկին Ավանեսյանին՝ ասելով. «Այսինքն՝ ամփոփելով, պետք է ասենք, որ առաջինը, սկսեմ բյուջեից, այդ համակարգի բյուջեն 2019 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 63 տոկոսով կամ 230 մլն դրամով:

Հիմա, ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունեցել ենք այն տեսարանը, որն ունենք: Որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել՝ 2018 թվականից առաջ: Եվ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես այդպիսի սարք գոյություն չի ունեցել, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել: 2018 թվականից հետո՝ պատերազմից առաջ, առաջին սարքն արդեն եղել է: Երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել: Սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Տվյալ դեպքում այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից: Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահության համակարգերում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են: Ես հիշում եմ այն դեպքը, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, և երբ ես հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի. այդ առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, ցույց էին անում, հետո այդ նույն չստիկներով մտան ներս, հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքն առողջապահության ոլորտում: Մենք բազմիցս ասում ենք՝ սա կրթական, էթիկական պարզ խնդիր է: Ի վերջո, Առողջապահության նախարարությունը կամ Կառավարությունը, այո, կարող են սահմանել չափանիշներ, ստանդարտներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է: Երբ մենք ասում ենք՝ չկա այդպիսի ոլորտ, որտեղ առանց կրթական փոփոխությունների կարելի է հասնել իրական փոփոխության, հենց սա նկատի ունենք:

Այս վիճակագրությունը 2018 թվականից առաջ ցույց է տալիս, որ Երևան քաղաքում՝ գիտագործնական կենտրոնում, եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ, որն ամենապատշաճ ժամանակակից պայմաններն են մարմինները պահելու համար: Բարեփոխումների արդյունքում միայն կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ ավելացվել են տեղերը: Սա է կառավարության վերաբերմունքը: Իսկ թե տեղերում շատ հաճախ ինչպիսի վերաբերմունք և արտահայտություններ են լինում, մենք դա գիտենք: Սա նշանակում է, որ չի կարելի հանդուրժել ընդհանրապես բարեփոխումների, բովանդակային փոփոխությունների ճանապարհին չի կարելի կանգնել և տրվել աղմուկ-աղաղակներին: Պետք է, որակական հստակ ստանդարտներ սահմանելով, գնալ առաջ: Բայց, մյուս կողմից, պետք է նաև նշեմ, որ «Դատաբժշակական գիտագործնական կենտրոնի» բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր, առանց դադարի: Ընդ որում, հասկանալի մեծ ճնշումների ներքո: Ես նկատի ունեմ հատկապես գենետիկական փորձաքննություններ իրականացնող աշխատողներին: Ճնշումների, այո, շատ հաճախ՝ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել: Սա է իրողությունը, և մենք, այո, պետք է նաև այս դեպքից դասեր քաղենք, բայց, մյուս կողմից, կրկին եմ ասում, չի կարող Կառավարությունը կամ Առողջապահության նախարարը գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ինչպես է: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է, որոնք նույնպես այս բարեփոխումների կարևոր մաս պետք է լինեն: Եթե մենք տվյալները ամփոփենք, տիկին Ավանեսյան, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին, ըստ էության, ԴՆԹ հետազոտմամբ մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց նաև ունենք անհետ կորածների հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել՝ տարբեր պատճառներով: Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք կրկին տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել: Կան օբյեկտիվ պատճառներ, կան նաև սուբյետիվ պատճառներ: Եվ ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ, նույնիսկ 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, և մենք պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին, օտարերկրյա մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում, որպեսզի նրանք այս հարցում մեզ օգնեն: Ցանկանում եմ նաև հետևյալն ասել, որ եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր, և, ըստ էության, 99.9 տոկոսով համընկել են, պատասխանները եղել են նույնը: Նախորդ օրը, դա էլ ասեմ, այդ հանդիպումները չեն լուսաբանվում, բայց ես անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպում եմ, մեր վերջին հանդիպման ժամանակ խոսվեց դեպքի մասին, որը դեռ ընթացքի մեջ է: Հույս ունեմ, որ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների տվյալների ճշգրտությունը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը. քաղաքական գործիչՆիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը. քաղաքական գործիչ
Հայաստանի յուրաքանչյուր զիջում առաջ է բերում Ադրբեջանի նոր նախապայման. հերթը երկրի սահմանադրությանն էՀայաստանի յուրաքանչյուր զիջում առաջ է բերում Ադրբեջանի նոր նախապայման. հերթը երկրի սահմանադրությանն է
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
Ռաֆարեն. Ֆրանսիայի աջակցում է Հայաստանին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործումՌաֆարեն. Ֆրանսիայի աջակցում է Հայաստանին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործում
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխօգնության շուրջ համաձայնագրի ստորագրումԵրևանում տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխօգնության շուրջ համաձայնագրի ստորագրում
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ումC360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Կորած ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտելԿորած ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել
Դեբեդ գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով Քարկոփ գյուղում փլուզվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջըԴեբեդ գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով Քարկոփ գյուղում փլուզվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջը
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները. ՌուբինյանՀայաստանն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները. Ռուբինյան
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքըidcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
ԱԺ փոխնախագահ. Ընդդիմությունը մեզանից իշխանություն չի ստանա, դա ժողովրդի առանձնաշնորհն էԱԺ փոխնախագահ. Ընդդիմությունը մեզանից իշխանություն չի ստանա, դա ժողովրդի առանձնաշնորհն է
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Կարծիք. Իրանը ոչ է ասել Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը փոխելու Բաքվի եւ Անկարայի ծրագրերինԿարծիք. Իրանը ոչ է ասել Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը փոխելու Բաքվի եւ Անկարայի ծրագրերին
Եթե Բաքուն կառուցողական մոտեցում դրսեւորի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել թեկուզ վաղը. ԱԺ փոխխոսնակԵթե Բաքուն կառուցողական մոտեցում դրսեւորի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել թեկուզ վաղը. ԱԺ փոխխոսնակ
Արցախում կուտակված կենսաթոշակային միջոցները կփոխանցվեն Հայաստանի հիմնադրամներինԱրցախում կուտակված կենսաթոշակային միջոցները կփոխանցվեն Հայաստանի հիմնադրամներին
ԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարել են երկկողմ ռազմավարական երկխոսությունը Ռազմավարական հանձնաժողովի մակարդակի բարձրացնելու ձգտման մասինԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարել են երկկողմ ռազմավարական երկխոսությունը Ռազմավարական հանձնաժողովի մակարդակի բարձրացնելու ձգտման մասին
Հայ դիզայներները կմասնակցեն White Milano նորաձևության միջազգային ցուցահանդեսինՀայ դիզայներները կմասնակցեն White Milano նորաձևության միջազգային ցուցահանդեսին
Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում Հայաստանը կներկայացված կլինի փոխարտգործնախարարի մակարդակովԲեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում Հայաստանը կներկայացված կլինի փոխարտգործնախարարի մակարդակով
ՌԴ ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է ԵրևանՌԴ ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է Երևան
Հայաստանի ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցըՀայաստանի ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը
«Հետք». Հարցը մնում է բաց.  Որտեղի՞ց  Գնել Սանոսյան եղբայրներին 230 հազար դոլար առանձնատուն կառուցելու համար«Հետք». Հարցը մնում է բաց.  Որտեղի՞ց  Գնել Սանոսյան եղբայրներին 230 հազար դոլար առանձնատուն կառուցելու համար
Ռուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենաՌուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենա
Հերմինե Ստեփանյան. Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և արտադրանքի հանրահռչակումըՀերմինե Ստեփանյան. Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և արտադրանքի հանրահռչակումը
ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմիցԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմից
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան էՇուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Հայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին տվյալներ չունիՀայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին տվյալներ չունի
Ռուսաստանը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ փորձել ինքնուրույն պաշտպանվել. ԱԺ նախագահՌուսաստանը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ փորձել ինքնուրույն պաշտպանվել. ԱԺ նախագահ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՄարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Բուլղարիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումԲուլղարիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Երևանում կբացվի Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցըԵրևանում կբացվի Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը
Սիմոնյան. ընդդիմադիր շարժումների ղեկավարման մեջ փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնըՍիմոնյան. ընդդիմադիր շարժումների ղեկավարման մեջ փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնը
Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողներըՀայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
ԱԺ խոսնակ. Հայաստանում իշխանափոխության իրական պահանջ չկաԱԺ խոսնակ. Հայաստանում իշխանափոխության իրական պահանջ չկա
Փաստաբան. Եղած նյութերում բացակայում են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կողմից լիազորությունները չարաշահելու մասին փաստերըՓաստաբան. Եղած նյութերում բացակայում են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կողմից լիազորությունները չարաշահելու մասին փաստերը
Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմըՌուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը
Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ. ՀՀ Վարչապետի որոշումԱրա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ. ՀՀ Վարչապետի որոշում
Կարծիք. Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջԿարծիք. Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ
Քաղաքական գործիչ. Քաղաքական ճգնաժամը  Հայաստանում ակնհայտ է, և դրա հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներՔաղաքական գործիչ. Քաղաքական ճգնաժամը  Հայաստանում ակնհայտ է, և դրա հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ
Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բուչայում Ռուսաստանի հասցեին հայ պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբՄոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բուչայում Ռուսաստանի հասցեին հայ պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբ
Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքովԱռողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
ՊԵԿ նախկին ղեկավար. Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի համաժողովրդական հաղթանակ կռելու համարՊԵԿ նախկին ղեկավար. Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի համաժողովրդական հաղթանակ կռելու համար
Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետ
ՆԳՆ-ը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակըՆԳՆ-ը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակը
Մոսկվա. ամեն դեպքում՝ Երևանի ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ պահպանում ենՄոսկվա. ամեն դեպքում՝ Երևանի ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ պահպանում են
ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը. հայտարարությունԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը. հայտարարություն
Ալի Բաղերի Քանի. Իրանը չի ընդունում Հարավային Կովկասում սահմանների և ժողովրդագրության փոփոխությունըԱլի Բաղերի Քանի. Իրանը չի ընդունում Հարավային Կովկասում սահմանների և ժողովրդագրության փոփոխությունը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները ողջ գիշերն անցկացրել են Ազգային ժողովի շենքի դիմաց
Ալեն Սիմոնյան. Վերջին ժամանակներում Հայաստանի և Վրաստանի միջև աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվումԱլեն Սիմոնյան. Վերջին ժամանակներում Հայաստանի և Վրաստանի միջև աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ  Բրայենն առաջիկա օրերին կայցելի ՀայաստանԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենն առաջիկա օրերին կայցելի Հայաստան
Բագրատ Սրբազան. Չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին՝ հարաբերությունները կարգավորման կարիք ունենԲագրատ Սրբազան. Չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին՝ հարաբերությունները կարգավորման կարիք ունեն
Բագրատ Սրբազան. Մենք պատրաստ ենք իրական բանակցություններ վարել՝ իրական և բազմակողմ օրակարգովԲագրատ Սրբազան. Մենք պատրաստ ենք իրական բանակցություններ վարել՝ իրական և բազմակողմ օրակարգով
Բագրատ Սրբազան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր էԲագրատ Սրբազան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր է
Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է. ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գետերում կրկին սպասվում է ջրի ելքերի մեծացումՇրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է. ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գետերում կրկին սպասվում է ջրի ելքերի մեծացում
Բագրատ Սրբազան. Շատ հետաքրքիր է, թե ինչ հիմքով է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել առաջիկա մեկ ամսվա ընթացքումԲագրատ Սրբազան. Շատ հետաքրքիր է, թե ինչ հիմքով է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել առաջիկա մեկ ամսվա ընթացքում
ԱԺ խոսնակը՝ ՌԴ փոխարտգործնախարարին. Հերիք է մեզ ուղղակի կամ անուղղակի սպառնաք, հերիք է մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսեքԱԺ խոսնակը՝ ՌԴ փոխարտգործնախարարին. Հերիք է մեզ ուղղակի կամ անուղղակի սպառնաք, հերիք է մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսեք
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն էՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Վալմար. Արվեստը, լինելով զգացմունքների գիտություն, մաքրում է մարդու հոգինՎալմար. Արվեստը, լինելով զգացմունքների գիտություն, մաքրում է մարդու հոգին
ՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ էՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ է
Բոննում ցուցարարներն Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներինԲոննում ցուցարարներն Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Զախարովան հայ խորհրդարանականներին կոչ է արել  ՌԴ իշխանություններին ցույց տալ Բուչայում սադրանքի ժամանակ զոհված քաղաքացիների ցուցակըԶախարովան հայ խորհրդարանականներին կոչ է արել  ՌԴ իշխանություններին ցույց տալ Բուչայում սադրանքի ժամանակ զոհված քաղաքացիների ցուցակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները