Արմինֆո.Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն մայիսի 24-ից մինչեւ հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացվելիք "Anatolian Phoenix-2021" միջազգային զորավարժություններին:
Ինչպես հաղորդել է Turan-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զորավարժություններին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների զինծառայողներ: Ադրբեջանը կներկայացվի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի զինծառայողների կողմից:
Այս տարի Ադրբեջանը Թուրքիայի հետ մի քանի համատեղ զորավարժություններ է անցկացրել ։ Փետրվարի 1-12-ը Թուրքիայի Կարսի մարզում տեղի են ունեցել "Ձմեռ-2021" համատեղ զորավարժությունները, մարտի 27-ին անցկացվել է ահաբեկչության դեմ պայքարի զորավարժություն, ապրիլի 6-8-ը տեղի է ունեցել կապի զորքերի համատեղ մարտավարական զորավարժություն: