Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքել է ԱրմԻնֆո-ի այն տեղեկությունը, թե հայկական կողմը մերժել է երկրում հակաքովիդային պատվաստանյութի արտադրություն սկսելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկը:
Այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 12 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ "Հայաստանը ոչնչից չի հրաժարվել։ Մեր գործընկերները էկոնոմիկայի նախարարության հետ բանակցում են արտադրության կազմակերպման շուրջ ։ Բայց մենք հասկանում ենք, որ դա պետք է լինի մասնագիտական և արտադրական ներուժի և համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում", - ասել է նախարարը։
Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի դեղագործական ընկերությունները, հասկանալով երկրում պատվաստման գործընթացի կարևորությունը, հետաքրքրություն կցուցաբերեն համատեղ արտադրությունների բացման նկատմամբ և ներդրումներ կիրականացնեն:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ԵԱՏՄ շրջանակներում ռուսական կողմը Հայաստանին առաջարկել էր ստեղծել "Սպուտնիկ V" արտադրության համատեղ ձեռնարկություն: Ավելին, այդ նախագծի ֆինանսավորումը պատրաստ է ստանձնել Ֆվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)։ Այդ առաջարկը հնչեցրել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Տեղեկատվությունը հաստատել են նաև անմիջապես ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչությունում, նշելով, որ հայկական կողմը այդպես էլ պաշտոնապես չի պատասխանել առաջարկին, միայն տեղեկացնելով, որ երկիրն, իբր, ի վիճակի չէ նման արտադրություն հաստատել՝ արտադրական հնարավորությունների և անհրաժեշտ իրավասությունների բացակայության պատճառով:
Մինչդեռ, հենց Առողջապահության նախարարությունում այն ժամանակ հայտնել էին, որ չեն կիսում այն կարծիքը, որ Հայաստանն ի վիճակի չէ կարգավորել "Սպուտնիկ V" թողարկումը։
Նշենք, որ Հայաստանն արդեն ներմուծել է բրիտանաշվեդական AstraZeneca պատվաստանյութի 24 հազար չափաբաժին եւ ռուսական "Սպուտնիկ V" 15 հազար չափաբաժին: Շուտով, ինչպես նշել է առողջապահության գերատեսչության ղեկավարը, սպասվում են ամերիկյան արտադրության Novavax պատվաստանյութի մատակարարումներ, ինչպես նաեւ պայմանավորվածություններ կան չինական կողմի հետ: Պատվաստման գործընթացը, նախարարի խոսքով, Երևանում կսկսվի ապրիլի 13 - ին, մարզերում ՝ ապրիլի 14-ին։ Մասնավորապես, AstraZeneca դեղամիջոցի համար տարբեր հետազոտությունների արդյունքների առնչությամբ կկիրառվեն տարիքային սահմանափակումներ՝ 55 տարեկանից:
Վերջին տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 203 327-ի, ինչը կազմում է թեստը հանձնածների ընդհանուր թվի 22,4 տոկոսը, ապաքինվել է 182 836 մարդ (89,9 տոկոս), մահացել է 3753 մարդ (1,8 տոկոս):