Arminfo.info



 Հինգշաբթի, 1 Ապրիլի 2021 11:28
Մարիաննա Մկրտչյան

Թիերի Ռիբո. ԿԽՄԿ տարածաշրջանային ներկայությունը եւ նրա ֆինանսական հնարավորություններն էապես ավելացել են  

Թիերի Ռիբո. ԿԽՄԿ տարածաշրջանային ներկայությունը եւ նրա ֆինանսական հնարավորություններն էապես ավելացել են   

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոն ԱրմԻնֆոյի հետ հարցազրույցում պատմել է տարածաշրջանում կազմակերպության ընթացիկ գործունեության, նոր նախագծերի, ռազմագերիներին առնչվող աշխատանքի, ռուս խաղաղապահների հետ փոխգործակցության եւ այլ բաների մասին:

 

Պարոն Ռիբո, Դուք գլխավորել եք ԿԽՄԿ երևանյան գրասենյակը շատ բարդ ժամանակներում ՝ նոր տիպի կորոնավիրսուսի համավարակը և մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մեծացրել են աշխատանքի ծավալը։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ նախագծեր են այսօր իրագործվում Ձեր կազմակերպության կողմից, եւ արդյո՞ք նախատեսվում է նոր նախագծերի ներգրավում, եթե այո, ապա՝ ի՞նչ ուղղություններով:

 

Նախ կցանկանայի հիշեցնել, որ մեր ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում սկիզբ է առնում դեռևս 1992 թվականից ։ Այն ժամանակ մենք մեր գործունեությունը ծավալեցինք Երեւանում եւ Բաքվում մեր գրասենյակների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում մեր առաքելության միջոցով։ Այդ ժամանակից ի վեր մեր տարածաշրջանում գտնվելը շարունակական բնույթ է ունեցել։ Մենք իրականացնում ենք մարդասիրական բնույթի գործունեություն ՝ ուղղված քաղաքացիական անձանց համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքների վերացմանը կամ նվազեցմանը ։

Սակայն, բնական է, որ զինված հակամարտության վերջին սրացումը հանգեցրել է տարածաշրջանում մեր աշխատանքի ավելացմանը ։ Կցանկանայի նշել, որ էսկալացիայի սկզբնական փուլում մեր հիմնական գործունեությունը կապված էր էսկալացիայի գոտում գտնվող և դրանից տուժած մարդկանց աջակցության հետ ։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղում մենք զբաղվում էինք, մի կողմից, առողջապահության համապատասխան կառույցներին աջակցությամբ, մյուս կողմից ՝ տեղական կառույցների միջոցով պարենային եւ հիգիենիկ փաթեթներ էինք տրամադրում այնտեղ մնացած մարդկանց համար ։ Իսկ Հայաստանում մենք մեր գործընկեր Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ միասին մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք տեղահանված անձանց աջակցության վրա, որոնք Հայաստան են ժամանել անվտանգության նկատառումներով ։ Մենք նաև աջակցել ենք այնպիսի կառույցներին, ինչպիսիք են կրթական հաստատությունները, առողջապահական համակարգերը, որոնք պետք է անհապաղ համապատասխան ծառայություններ մատուցեին։ Քանի որ այժմ արդեն արտակարգ իրավիճակի և մեր համապատասխան արձագանքի հետ կապված փուլն ավարտվել է, մենք ավելի շատ մեր ուշադրությունը սևեռում ենք Հայաստանի մարզերի իրավիճակի վրա, գնահատում ենք քաղաքացիական բնակչության կարիքները և դիտարկում ենք հնարավոր նախագծերը, որոնք այնտեղ կարող են իրականացվել ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող համայնքներին աջակցելու անհրաժեշտությանը ։ Եթե երկար ժամանակ մեր ծրագրերն այդ կապակցությամբ ուղղված էին Տավուշի մարզին, ապա այժմ մենք ուշադրություն դարձրեցինք նաև այլ տարածաշրջանների, մասնավորապես ՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի վրա ։ Եւ այժմ մենք աշխատում ենք տեղական բնակչության և համայնքների հետ՝ հասկանալու համար այդ տարածաշրջանների բնակիչների կարիքները, որպեսզի նպատակային աջակցություն ցուցաբերեենք: Մեր աշխատանքի հիմնական տարրերից է նաև ուշադրությունը այն ընտանիքներին, որոնք ապաստան են տրամադրել էսկալացիայի հետևանքով տեղահանված անձանց։ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ մենք օգնում ենք այդ ընտանիքներին հաղթահարել այն ծախսերը, որոնց նրանք բախվել են այն պատճառով, որ նրանք ազնվորեն բացել են իրենց դռները Լեռնային Ղարաբաղի ընտանիքների առջեւ ։ Այսօր արդեն կա այդ ուղղությամբ աջակցության կոնկրետ ծրագիր, որը մենք իրականացնում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցապ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ ։ Հետագայում մենք նաեւ նախատեսում ենք համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ մի շարք հարցերի լուծման համար, որոնց կարող են բախվել Հայաստանում գտնվող վերաբնակիչների ընտանիքները: Մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն առնչվում է անհետ կորած համարվող մարդկանց։ Եվ այս իրավիճակում նշեմ, որ 2020 թվականի նոյեմբերի կեսերից ԿԽՄԿ-ն, ռուս խաղաղապահների հետ համատեղ, մասնակցել է անհետ կորածների որոնման եւ զոհվածների աճյունների դուրս բերման գործողություններին, այդ թվում ՝ անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով եւ խորհրդատվություն տրամադրելով աճյունների նույնականացման գործում: Մենք կարծում ենք՝ չափազանց կարեւոր է, որպեսզի ընտանիքները հնարավորություն են ունենալ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները իրենց մտերիմների գտնվելու վայրի մասին, ինչպես նաեւ հնարավորություն ունենան արժանավայել հուղարկավորել մարտական գործողությունների հետեւանքով զոհվածներին: Բայց մենք, ընդ որում, հասկանում ենք, որ գործընթացը դեռ ավարտված չէ և, դրանից ելնելով, արդիական է դառնում նաև անհետ կորածների հարցով կողմերի պարտավորությունների հարցը ։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ կապակցությամբ օրենսդրության բարելավմանը ՝ հօգուտ այն ընտանիքների, որոնք կբախվեն անհետ կորած հարազատների խնդրին։ Ինչպես հայտնի է, ԿԽՄԿ-ն բավական լուրջ փորձ ունի ՝ աջակցելու անհետ կորածների աճյունների նույնականացմանը ։ Մենք գիտենք, որ ԿԽՄԿ-ն ստեղծել է տվյալների բանկ ՝ աջակցելու համար դեռ առաջին ղարաբաղյան պատերազմում անհետ կորածների աճյունների նույնականացմանը։ Հաշվի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ առողջապահության նախարարը հաղորդել է, որ ավելի քան 200 աճյուններ, ամենայն հավանականությամբ, չեն կարող նույնականացվել լուրջ վնասվածության պատճառով, կարելի է ակնկալել, որ ԿԽՄԿ-ն կաջակցի հայկական կողմին այդ հարցում: Դուք միանգամայն իրավացի եք, որ այս տարածաշրջանում ԿԽՄԿ - ն զբաղվում է խնդրով ՝ սկսած անցյալ դարի 90-ականներից, և կա որոշակի գործընթաց և երկխոսություն ներգրավված կողմերի իշխանությունների հետ Հենց այդ հարցին ուշադրություն հրավիրելու նպատակով ։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց չկա։ Սակայն, այնուամենայնիվ, մենք փորձում ենք ձեռքը զարկերակի վրա պահել, որպեսզի շարունակենք մասնակից կողմերի իշխանություններին հիշեցնել անհետ կորածների նկատմամբ նրանց պարտավորությունների մասին, այդ թվում ՝ 90-ական թվականներից։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին, ապա նույնականացման գործընթացը, անշուշտ, չափազանց բարդ է ինքնին: Այն սկսվում է այն վայրերում, որտեղ դեռ վերջերս մարտական գործողություններ էին ընթանում ։ Մենք  ռուս խաղաղապահների հետ միասին մասնակցում ենք հայկական եւ ադրբեջանական թիմերի կողմից իրականացվող աճյունների որոնման եւ տարհանման գործողություններին: Այս գործընթացում, որպես կանոն, ներկա են նաեւ ԿԽՄԿ-ի դատական փորձագետները, որոնք, աճյունների հայտնաբերման եւ տարհանման հետ մեկտեղ, խորհուրդ են տալիս թիմերին, թե ինչպես պետք է հավաքվեն, քանի որ գործընթացի նկատմամբ ճիշտ, ուշադիր վերաբերմունքը հենց այս փուլում հանգեցնում է դիահերձարանում կամ դատաբժշկական փորձաքննության համապատասխան հաստատություններում նույնականացման հավանականության բարձրացմանը: Բնական է, որ առաջին և կարևորագույն քայլը ճիշտ և արժանապատիվ վերաբերմունքն է աճյունների նկատմամբ հենց հավաքման վայրերում։ Երկրորդ փուլն արդեն դատական փորձաքննության կենտրոնների հնարավորությունների և իրավասության հարցն է ։ Եվ այս իրավիճակում ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև նյութական և տեխնիկական աջակցություն ։ Մենք մշտական կապի մեջ ենք Երեւանի դատաբժշկական փորձաքննության կենտրոնի հետ ։ Քննարկումներն ընթանում են այն ընթացակարգերի մասով, որոնցից կենտրոնն օգտվում է զոհվածների մարմինները նույնականացնելիս: Մենք տրամադրել ենք մի շարք առաջարկություններ  նույնականացման առավելագույն ճշգրտության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար: Իհարկե, մենք գիտենք, որ կան որոշակի թվով աճյուններ, որոնք դժվար է ճանաչել, եւ գուցե նրանցից ոմանք չեն կարողանում բացահայտել, ճրինակ, եթե խոսքը վերաբերում է այրված դիերին: Սակայն գործընթացը դեռ շարունակվում է ։ Կցանկանայի նաեւ մատնանշել հայկական կենտրոնների բավական արժանի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ԿԽՄԿ-ն տեղերում սեփական լաբորատորիաներ չունի, իսկ խորհրդատվություններն ու աջակցությունն իրականացնում են այդ ոլորտի մեր մասնագետները ։ Բայց նման մասնագիտացված հաստատություններ կան այլ երկրներում, և մենք քննարկում ենք Հայաստանի իշխանությունների հետ փոխգործակցության հնարավորությունները ինչպես այդ ուղղությամբ, այնպես էլ այդ ոլորտում երկրի ներսում մասնագիտական կարողությունների հզորացման և զարգացման հեռանկարների մասով ։ Մենք ցանկանում ենք ոչ թե փոխարինել հայ մասնագետներին, այլ ընդհակառակը ՝ բարձրացնել նրանց հմտությունները, որպեսզի Հայաստանն ունենա իր փորձագետները, որոնք լիովին պատրաստ կլինեն հայտնաբերելու մնացորդները, այդ թվում դեռ 90-ական թվականների մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած անձանց։

 

Ի՞նչ է կարծում ԿԽՄԿ-ն ՝ կապված Ադրբեջանի կողմից զոհվածների մարմինների որոնման գործընթացը նպատակաուղղված ձգձգելու հետ, ինչն էլ իր հերթին դժվարացնում է նույնականացման գործընթացը։

 

Այո, իսկապես, որքան գործընթացն ավելի երկար է ընթանում, այնքան ավելի բարդ է ճանաչելը ։ Բայց այստեղ պետք է դիտարկել զոհվածների մարմինների որոնման եւ դուրս բերման գործողությունների անցկացման պայմանների համատեքստը։ Ինչպես գիտեք, որոնումները սկսվել են հրադադարի մասին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ։ Եղել են իրավիճակներ, երբ գործընթացը կանգ է առել որոշ ժամանակ: Սակայն պայմանները, որոնցում աշխատում են որոնողական խմբերը, բավական բարդ են։ Ամբողջ տարածքը բառացիորեն ողողված է չպայթած զինամթերքով։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ԿԽՄԿ ականազերծման մասնագետները, որոնք կողմերին խորհուրդ են տալիս, թե ինչպես ավելի անվտանգ իրականացնել աճյունների տարհանումը։ Նաեւ պետք է հասկանալ, որ դա մեծ տարածք է, եւ գործընթացը  ժամանակատար է: Բնականաբար, առաջին շաբաթներին ավելի հեշտ էր գործողություններ իրականացնել, և դրանք ավելի արդյունավետ էին ։ Այժմ դա ավելի բարդ է, հասկանալի պատճառներով: Թիմերն ստիպված են մի քանի անգամ վերադառնալ նույն վայրերը, կրկնել գործողությունները, եւ երբեմն, ամբողջ օրը աշխատելով, նրանք վերադառնում են ձեռնունայն: Մենք նաեւ կարեւորում ենք կողմերի միջեւ չդադարող համագործակցությանը եւ փոխգործակցությանը ՝ մեր մասնագետների եւ ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Այս հարցն էլ է մեր մշտական տեսադաշտում է։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը կողքից կարող է հեշտ գործընթաց թվալ։ Հասկանում ենք նաև, թե ինչ վիճակում են, ցավոք, անհետ կորածների ընտանիքները։ Սակայն գործընթացը իսկապես բարդ է եւ հաճախ, ամեն ինչից զատ, խոչընդոտներ են ստեղծում են նաեւ եղանակային պայմանները:

 

Հաշվի առնելով ԿԽՄԿ - ի դերը որպես չեզոք միջնորդ, կցանկանայինք իմանալ, թե արդյոք այսօր կազմակերպությունը հասանելիություն ունի Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող անձանց, հատկապես նրանց, որոնց Ադրբեջանի իշխանությունները որակում են  "վարձկաններ" եւ "ահաբեկիչներ": Ի՞նչ տեղեկատվություն է ստանում ԿԽՄԿ-ն Ադրբեջանի իր խողովակներով' մեր գերիների վիճակի, նրանց պահման պայմանների վերաբերյալ:

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ ձերբակալված անձանց, ապա կցանկանայի նշել, որ ԿԽՄԿ-ն այդպիսիներին այցելում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Եվ այս փուլում մենք շարունակում ենք այցելել Ադրբեջանում ձերբակալված անձանց ։ Ես հրապարակավ չեմ մեկնաբանի ձերբակալվածների հետ վարվելուն առնչվող հարցերը, քանի որ դա այդ մարդկանց պահման համար պատասխանատու իշխանությունների հետ մեր գաղտնի երկխոսության մի մասն է։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի նշել ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը: Սա նաեւ ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակներում մեր աշխատանքի կարեւոր մասն է ։ Մենք շատ կարևոր ենք համարում ձերբակալված անձանց և նրանց հարազատների միջեւ կապի պահպանումը: Բնականաբար, շատ տեղեկություններ են շրջանառվում Ադրբեջանում պահվող անձանց քանակի մասին, սակայն ԿԽՄԿ-ն իրավունք չունի բացահայտել այդ թիվը, քանի որ դա նույնպես իշխանությունների հետ մեր գաղտնի երկխոսության մի մասն է։ Պահվող  անձանց մասին տեղեկություններ մենք ստանում ենք, հիմնականում, նրանց ընտանիքներից, որոնք դիմում են մեզ ենթադրյալ տեղեկատվության համար, ինչպես նաեւ իշխանություններից, որոնք կարող են մեզ տեղեկացնել մյուս կողմում ' ռազմական կամ քաղաքացիական անձի առկայության մասին: Մենք համակարգում ենք ստացված տվյալները եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հավաստիանանք, որ ձերբակալված անձինք գտնվում են կողմերի մոտ, հնարավորություն ունենանք դիտարկելու նրանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին։ Այս բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, մենք բավականին ակտիվ երկխոսության մեջ ենք այդ հարցի շուրջ համապատասխան կողմի հետ, թեեւ արդյունքների մասին տեղեկատվությունը փակ է եւ հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է տեղերում այլ կազմակերպությունների գործունեությանը, ապա նրանք ունեն իրենց գործունեության մանդատը ։ Նրանք յուրովի փորձում են տրամադրել տեղեկատվությունը այնքանով, որքանով  կարող են տրամադրել այն: Դա նրանց իրավունքն ու պատասխանատվությունն է ։ ԿԽՄԿ-ն, իհարկե, այս տեսանկյունից ամենացայտուն կազմակերպությունը չէ ԶԼՄ-ների համար՝ ռազմագերիների և պահվող անձանց հետ կապված հարցերի մասով, քանի որ իրականացվող գործունեության առյուծի բաժինը հրապարակային չէ և գտնվում է խիստ գաղտնի երկխոսության շրջանակներում։

 

Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, հիմա ձերբակալված անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապի հնարավորությունից, ինչպես դա եղել է նախորդ ժամանակներում։

 

Ոչ, իհարկե, մենք կարող ենք օգնել մարդկանց պահպանել կապը միմյանց հետ: Դա շարունակվում է նաև հիմա, քանի որ մենք այցելում ենք Ադրբեջանում գտնվող անձանց և հնարավորություն ունենք նրանց հարազատների հետ կապ տրամադրել. դրանք կարող են լինել նամակներ, զանգեր կամ բանավոր ուղերձներ՝ ԿԽՄԿ - ի միջոցով ։ Բայց ամենակարևորն այն է, որ այդ հնարավորությունը նրանց տրվում է նաև հիմա։ Մարդիկ, ընդհանուր առմամբ, կարող են թերագնահատել ընտանեկան նորությունների ամբողջ արժեքը: Ընտանիքի համար, պարզապես, նորությունն իրենց հարազատներից եւ սիրելի մարդկանցից, ում գտնվելու վայրն իրենք չգիտեն, թանկ արժե: Պարզապես՝ ստանալ լուր, որ ողջ եւ առողջ է, որ ամեն ինչ լավ է,

մեծ նշանակություն ունի անտեղյակության մեջ գտնվող ընտանիքի համար։

 

Ի՞նչ կասեք այն պիտակների մասին, որոնք ադրբեջանական կողմը կախում է հայ գերիների եւ ռազմագերիների վրա,  նրանց անվանելով "ահաբեկիչներ", որքանո՞վ է դա կոռեկտ եւ, ձեր կարծիքով, ընդունելի, հատկապես, միջազգային իրավունքի տեսանկյունից:

 

Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց կարգավիճակի վերաբերյալ տերմինաբանությանը, ապա դա միշտ իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է։ Եվ, իրականում, այս կամ այն կարգավիճակի շնորհումը նրանց պատասխանատվության մի մասն է ։ Մյուս կողմից, հակամարտության հետ կապված մարդկանց ձերբակալած իշխանությունների իրավասությունն է նաեւ նրանց նկատմամբ հնարավոր հանցագործությունների համար դատական գործընթացը։ Սկզբունքորեն դա նախատեսված է միջազգային մարդասիրական իրավունքով եւ դրա խախտում չէ։ Մենք՝ ԿԽՄԿ-ն, իհարկե, հանրային տիրույթում քննարկումների մեջ չենք մտնում, բայց կարգավիճակի հետ կապված հարցերը քննարկվում են պարտադիր կարգով ՝ մնալով համապատասխան իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում։ Անշուշտ, կարգավիճակի հարցը չափազանց կարեւոր է, եւ մենք այն ոչ մի դեպքում չենք անտեսում, բայց այդ հարցի վերաբերյալ բոլոր նկատառումները գաղտնի են, դա այն հսկայական աշխատանքի մի մասն է, որը մենք իրականացնում ենք մեր առաքելության շրջանակներում:

Ես կցանկանայի նաեւ մի քանի խոսք ասել ռազմագերիների եւ ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձի գործընթացի վերաբերյալ: Նրանց որոշակի մասը վերջին շրջանում վերադարձվել է Հայաստանին եւ Ադրբեջանին: ԿԽՄԿ - ն ներգրավված չի եղել այդ գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեր աշխատանքի և ռուսական կողմի ներգրավվածության շրջանակներում Լիբանան է վերադարձվել քաղաքացիական անձ՝ կին։ Ինչ վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի մեկնաբանությանը, ապա միանգամայն նորմալ է, որ ԿԽՄԿ-ից բացի, գործընթացին կարող է ներգրավվել երրորդ կողմը, ինչպես այս իրավիճակում՝ Ռուսաստանը։ Մեր կողմից մենք սովորաբար այցելում ենք մարդկանց, ընդհուպ մինչեւ նրանց հայրենիք հանձնելու որոշումը ։ Հետո մեր աշխատակիցները այցելում են նրանց և վերադարձից հետո՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար։

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Պետեր Մաուրերը անցյալ տարի Մոսկվա կատարած այցի ընթացքում հաղորդել էր տարածաշրջանում կազմակերպության գործունեությունն ընդլայնելու մտադրության մասին ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրումը: Ի՞նչ փուլում է գտնվում այդ գործընթացը։

 

Մենք, անշուշտ, բավականին լուրջ ավելացրել ենք մեր տարածաշրջանային ներկայությունը, ընդ որում, ոչ միայն մեր անձնակազմի հնարավորությունների, այլ նաև իրավասության  տեսակների առումով։ Բացի այդ, մենք բարձրացրել ենք նաև Կարմիր խաչի Երևանի և Բաքվի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղի առաքելության ֆինանսական հնարավորությունները։ Եվ, եթե մինչև վերջին էսկալացիան մեր ընդհանուր բյուջեն տարածաշրջանի համար չէր գերազանցում մոտ 15 մլն շվեյցարական ֆրանկը, ապա այժմ 2021թ. բյուջեում ամրագրված է մոտ 47 մլն ֆրանկ։ Դա, իր հերթին, մեզ հնարավորություն է տալիս համարժեք արձագանքել և լուծել այն խնդիրները, որոնք մենք մեր առջև դնում ենք՝ որպես մարդասիրական կազմակերպություն ։ Կարեւոր է նաեւ նշել, որ հակամարտության հումանիտար հետեւանքների վերացման եւ նվազեցման ուղղությամբ բնակչության հետ աշխատանքը, առաջին հերթին, համապատասխան կողմերի իրավասությունն ու պատասխանատվությունն է: Իսկ մենք, որպես միջազգային կազմակերպություն, կարող ենք աջակցել այդ ջանքերին, հատկապես այն ուղղություններով, որտեղ կարող ենք օգուտ բերել ՝ դա և ռազմագերիների, և ձերբակալված անձանց հարցն է, և անհետ կորածների խնդիրը, և այլն։ Կցանկանայի նաեւ նշել, որ մենք ավելացրել ենք նաեւ մեր գրասենյակների թիվը Հայաստանում. այժմ, ի լրումն երեւանյան պատվիրակության, մեր ենթապատվիրակություններ  են բացվել Գորիսում եւ Իջեւանում։

 

Քանի որ դուք բազմիցս նշեցիք ռուս խաղաղապահների մասին, կցանկանայի իմանալ, թե ինչպես է ԿԽՄԿ-ն համագործակցում խաղաղապահների հետ: Արդյո՞ք կան դժվարություններ կամ խոչընդոտներ շփումների հաստատման հարցում:

 

Այստեղ մենք աշխատում ենք նոր միջավայրում ՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ նոր իրողություններում, որոնք պահանջում են բարձր համակարգում եւ ներդաշնակություն այդ ուղղությամբ, օրինակ, կապված զոհվածների աճյունների որոնման եւ տարհանման գործողությունների հետ: ԿԽՄԿ-ն հայկական և ադրբեջանական կողմերից ներգրավվել է որպես անկողմնակալ և չեզոք մարդասիրական կազմակերպություն ՝ այդ գործընթացին աջակցելու համար, և քանի որ դրանում ներգրավված են նաև ռուս խաղաղապահները, ապա ստացվում է, որ այդ կարևոր առաքելությանը ներգրավված է չորս տարր: Եվ այդ առումով, ինչպես նշեցի, մենք ամենօրյա շփման մեջ ենք ։ Բացի այդ, ռուս խաղաղապահների հետ մեր երկխոսությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծրագրերի շրջանակներում։ Ինչպես գիտեք, ռուսական կողմը խաղաղապահ զորակազմի միջոցով զգալի օգնություն է տրամադրում տեղի բնակչությանը։ Եվ մենք սերտ շփման մեջ ենք, այդ թվում, որպեսզի փոխլրացնենք աշխատանքը՝ աջակցությունը դարձնելով ավելի նպատակային եւ արդյունավետ:

 

Շնորհակալություն, պարոն Ռիբո, հետաքրքիր զրույցի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասինՀայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասին
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՌ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցներըՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Սլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասինՍլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմումՌուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում
Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբըԱլիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց ՀայաստանումՔաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց Հայաստանում
Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
Արքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմԱրքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմ
Թաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեինԹաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին
Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառումԵրևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբ
Ռուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդիցՌուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդից
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան