Արմինֆո.Ընդունված օրենքով նախատեսված բարձրագույն կրթության հետ գիտության միավորումը բավականին վիճելի է թվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց "Գիտության եւ բարձրագույն կրթության մասին" օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի ամբողջական փաթեթը: Մինչեւ առաջին ընթերցմամբ ընդունվելը օրինագիծը խիստ քննադատության էր ենթարկվել մասնագիտական շրջանակներում՝ մի շարք պարամետրերի առնչությամբ:
"Ընդհանուր առմամբ, ես այդ միավորումը համարում եմ այս օրինագծի հիմնական խնդիրը, քանի որ, իմ կարծիքով, գիտությունն ու բարձրագույն կրթությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է կարգավորել տարբեր օրենքներով։ Եվ բարձրագույն կրթության այս կամ այն գործառույթի և գիտության միջև տեսական փոխկապակցվածության առկայությունը բնավ չի նշանակում, որ այդ տարբեր ոլորտները պետք է կարգավորել մեկ օրենքով։ Պարզապես, թերթելով այս օրենքը, արդեն տպավորություն է ստեղծվում դրա արհեստական բնույթի մասին", - ընդգծել է նա։
Ըստ փորձագետի, "Գիտության եւ բարձրագույն կրթության մասին" նոր օրենքը կարգավորիչ նախարարությանը հնարավորություն է տալիս գիտական ինստիտուտների նկատմամբ բավական ազատ գործողությունների համար, մասնավորապես, դրանց միաձուլման, բուհերի հետ միաձուլման եւ, նույնիսկ, փակման համար: Նման լիազորությունների լույսի ներքո՝ Խաչատրյանը բնավ չի բացառում գիտության և կրթության ոլորտում նոր կրճատումների հնարավորությունը։ Մինչդեռ, նման հեռանկարը, ըստ նրա կանխատեսմամբ, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։
Որոշ գիտական ինստիտուտների հետ բուհերի միաձուլումը, նրա կարծիքով, ամենա խելամիտ հեռանկարը չի: Առաջին հերթին, այն պատճառով, որ շատ ինստիտուտներ ինքնուրույն աշխատում են ավելի արդյունավետ, քան բուհերի կազմում: Այս լույսի ներքո, երկու ոլորտների վերջնական միաձուլումը փորձագետի մոտ որոշակի մտահոգություն է առաջացնում։
Ընդ որում, Խաչատրյանը նոր օրենքում առանձնացրել է նաեւ դրական կողմեր։ Այս լույսի ներքո՝ նա, մասնավորապես, ընդգծել է օրենքում կրթության համակարգին ավելի մեծ արդիականություն հաղորդող կետերի առկայությունը։ Ըստ փորձագետի ՝ խոսքը Հայաստանում արևմտյան համալսարանների որոշ ճկուն, շարժական մոդելների ներդրման մասին է։ Ողջ հարցը, ըստ նրա, այն է, թե ինչպես և ինչ աստիճանի պրոֆեսիոնալիզմով և հաջողությամբ կիրականացվեն այդ բոլոր ծրագրերը։
Փորձագետի մտահոգությունը հարուցող օրենքի եւս մեկ կետ բուհերի կառավարման խորհուրդներում ձայների հարաբերակցությունն է։ Այսուհետև համալսարանների խորհուրդների 9 անդամներից 5-ը ներկայացվելու են Կրթության նախարարության կողմից, և ընդամենը 4-ն են ներկայացնելու հենց բուհը։ Նրա կարծիքով, լավագույն տարբերակը կլիներ բուհերի կառավարումը՝ անկախ խորհուրդներից։ Սակայն, այս տարբերակը բացառվում է կառավարության կողմից, որը բուհերի ինքնակառավարումը դիտարկում է որպես ապագայում իր համար անցանկալի զարգացումների գրավական։