Արմինֆո.Անկախ կառավարող ուժի կողմից նախատեսվող ընտրակարգի փոփոխություններից՝ մենք նախատեսում ենք ոչ միայն հաղթահարել խորհրդարան մտնելու համար շեմը, այլեւ հաղթել "Իմ քայլին" եւ ոչ միայն "Իմ քայլին"։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանից հետո "Իմ քայլը" հայտարարեց Ընտրական օրենսգիրքը նորացնելու ցանկության մասին, մասնավորապես՝ համամասնական ընտրակարգի ներդրման մասով ։ Նախագիծն ուղարկվել է ԵԽԽՎ-ին առընթեր Վենետիկի հանձնաժողով՝ մասնագիտական փորձագիտական եզրակացություն ստանալու համար:
"Բանն այն է, որ ընտրազանգվածի բաժանումը երեք խմբի ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ նրանցից թե մեկի, թե մյուսի հակառակորդների մեզ հիանալի հնարավորություն է տալիս աշխատել երրորդ խմբի հետ։ Մեր հասարակության Հենց այս կեսն էլ մեր պոտենցիալ ընտրողներն են։ Եվ, հաշվի առնելով մեր մրցակիցների շրջտանում ապագայի տեսլականի բացակայությունը, այդ քաղաքացիները կընտրեն հենց մեզ։ Պարզապես, այն պատճառով, որ մենք այդ հայեցակարգն արդեն ներկայացնում ենք", - համոզված է խորհրդարանականը։
Գորգիսյանը հույս ունի, որ ժողովուրդը, հասարակությունը իրեն հատուկ իմաստնությամբ գիտակցում է, որ ընտրություններում "Լուսավոր Հայաստանի" պարտությունը կհանգեցնի երկրի վերադարձին վերջին ամիսների միանգամայն իմաստազրկված հորձանուտ: Իսկ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի հեռանկարը խորհրդարանականը կապում է նրանց միջև անխուսափելի հաշվեհարդարի հետ՝ ի վնաս պետության և պետականության։ Այս լույսի ներքո՝ նա առանձնապես տարբերություն չի տեսնում Փաշինյանի և Քոչարյանի միջև։
"Մենք պետք է միշտ հիշենք, որ մեր երկրում գրեթե բոլոր զազրելի քաղաքական ավանդույթները ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում այդ ամենն, ընդամենը, խորացավ։ Համապատասխանաբար, Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց մեր կուսակցությունը ապագա Հայաստանի կերտման գործում ամենևին էլ չի պատրաստվում գործել քոչարյանական մեթոդներով։ Համոզված եմ, որ դա մեզ միայն լրացուցիչ շանսեր կտա մեր ընդհանուր գործի իրականացման գործում հաջողության հասնելու համար", - ամփոփել է խորհրդարանականը։