Արմինֆո.Վճռականորեն դատապարտում ենք Արցախի կողմից արդեն իսկ չվերահսկվող տարածքներում Ադրբեջանի մշակութային հանցագործության հերթական ակտը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հայտարարության մեջ։
"Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործության հերթական ակտը ։ Ինչպես հաղորդում Է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին ավերվել է այն բանից հետո, երբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Այդ նույն Եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել վերջերս տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում։ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի հայկական հուշարձանները ենթարկվել են վանդալիզմի եւ ԻՊ-ի ոճով ավերման։ Անհետացած հայկական եկեղեցին վանդալիզմի ակտի առաջին զոհն է դարձել", - ասվում է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի թվիթերյան էջում:
Ավելի վաղ հրապարակվել էր BBC-ի թղթակից Ջոն Ֆիշերի ռեպորտաժը, որը որոշել էր իմանալ, թե ուր է անհետացել Ղարաբաղի Մեխակավան գյուղի (Ջեբրաիլ) զորավար Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որը մարտական գործողությունների ավարտից հետո կանգուն էր: Ռեպորտաժում երևում է, որ եկեղեցին չի տուժել, երբ տարածքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ ։ Սակայն իրականում այսօր այն վայրում, որտեղ կանգնած էր եկեղեցին, մնացել են միայն ավերակներ ։ Հարցին, թե ուր է եկեղեցին, Ադրբեջանում համարժեք պատասխան չեն տվել ։ Տեսանյութին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. (https://www.bbc.com/news/av/world-europe-56517835?fbclid=IwAR0daw6EIlqm99lsOxfHxp2rTfHZk2su_yKHlfoaX5Z_wHQ4UFa5rtrxcy
U).):