Արմինֆո.Ադրբեջանի բռնապետը (Իլհամ Ալիև - խմբ.) անձամբ հրահանգում է ջնջել հայերի հետքերը Արցախի օկուպացված տարածքներից։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ "Ալիևի ռեժիմի պատերազմական հանցագործությունները շարունակվում են ողջ ծավալով", - գրել է Բալայանը՝ վկայակոչելով քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի Հրապարակումը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ այժմ Ադրբեջանն անցնում է գրավված եկեղեցիների միջնադարյան հայկական արձանագրությունների վերացմանը։ "Դոկտոր Իլհամ Ալիեւը (Նախիջեւանում 28 հազար միջնադարյան հուշարձաններ ոչնչացրած մարդը պատմական գիտությունների դոկտորի աստիճան ունի) այսօր հայտարարել է, որ հայկական եկեղեցիների գրությունները "կեղծ" են", - գրել է Մաղաքյանը։
Նշենք նաև, որ այսօր ԶԼՄ-ներում տարածվել են Շուշի քաղաքի կադրերը արբանյակից ։ Դատելով արբանյակային լուսանկարներից՝ Շուշիի "Կանաչ ժամ" անունը կրող եկեղեցին արդեն ավերվել է ։