Արմինֆո. Ո՞ւմ է ձեռնտու Երեւանում Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանի պղծումը, հարց է տալիս բլոգեր Ալեսանդր Լապշինը՝ արձագանքելով Երեւանի կենտրոնում վանդալիզմի ակտին։
<Հետաքրքիր դիտարկում. իմ հիշողության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ
Երևանում պղծել են Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը։ Հերթական անգամ այս գիշեր։ Եվ ինչն է հատկանշական է, որ Ադրբեջանում այդ միջադեպերը սկսում են քննարկել փակ խմբերում դեռ նախքան հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվության հայտնելը։
Ինչպե՞ս են նրանք այդ մասին ավելի շուտ իմանում, քան՝ երևանցիները ։ Հետո դա միանգամից հայտնվում է Ադրբեջանի գրեթե բոլոր ԶԼՄ-ներում, օպերատիվ կերպով թարգմանվում անգլերեն և ռուսերեն լեզուներով ու տարածվում։
Տեսախցիկները պետք է տեղադրել Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանի, ինչպես նաև Երևանի սինագոգի մոտ։ Եվ հրեական համայնքի առաջին դեմքերին էլ պետք է պահպանության տակ առնել. նրանց նկատմամբ սադրանքները նույնպես բացառված չեն ։ Եվ վստահ եղեք, որ որոշ ժամանակ անց ոստիկանության ձեռքում կհայտնվեն բավականին հետաքրքիր սուբյեկտներ, որոնց հեռախոսներում լավագույն դեպքում նամակագրություն կլինի Բաքվի կուրատորի հետ, որը նրանց հուշում է, թե երբ է պետք վանդալիզմի ակտ կատարել, կամ կպարզվի, որ նրանք կեղծ հայկական անձնագրերով <հարևաններ> են։ Ամեն դեպքում ոստիկանությունը պետք է զբաղվի, քանի որ նրանք կարող են վանդալիզմով չսահմանափակվել, այլև հեշտությամբ կզբաղվել ահաբեկչությամբ, եթե հրաման լինի>, - ասել է բլոգերը։
Հարկ է նշել, որ իրավապահներն արդեն զբաղվում են այդ հարցերով, և վստահեցնում են, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ հուշարձանն արդեն մաքրվում է: <Իհարկե, դա դատապարտելի արարք է ։ Հուսով եմ, որ իրավապահները հետևողական կլինեն այդ անձանց բացահայտման հարցում>,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Միջադեպին արձագանքել են նաև հայ օրենսդիրները։ <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտել է վանդալիզմի ակտը։ <Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը>,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ դեռևս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին ռազմական գործողությունների ժամանակ իսրայելցի մտավորականները մտահոգություն էին հայտնում պատերազմի ընթացքում Իսրայելի կողմից ադրբեջանական կողմին ցուցաբերվող չափազանց մեծ աջակցության պատճառով հակասեմիտիզմի աճի կապակցությամբ: