Արմինֆո. ՀԱՊԿ պատասխանատվության կովկասյան տարածաշրջանում գլխավոր մարտահրավերներն են դարձել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այդ մասին փետրվարի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
"Դրանք վերջին ժամանակներս հետխորհրդային տարածքում ամենամասշտաբային եւ արյունալի մարտերն էին՝ կողմերի մոտ առկա ծանր զինանոցի, համազարկային կրակի, հրետանու, տանկերի, ավիացիայի եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ", - ասել է Զասը:
Նա հիշեցրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը և կանխել ավելի մեծ ողբերգությունը։ "Հրադադարը եւ ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կայունացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում։ Ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ եւ լիարժեք կարգավորման համար", - կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: