Արմինֆո.Այո, 17 ընդդիմադիր կուսակցություններ իշխանափոխության մի շարք լավ հնարավորություններ ունեին, բայց նրանք լիովին չօգտվեցին դրանից։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր էր իշխանությունը փոխել բացառապես սահմանադրական ճանապարհով, առանց բախումների և բռնության։ "Ես վստահ եմ, որ հնարավորություն դեռ կլինի։ Ոչ ոք չի կասկածում, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կհեռանան քաղաքական ասպարեզից։ Հիմա ես բոլոր քննիչներին, ԱԱԾ աշխատակիցներին, դատախազներին կոչ եմ անում չկատարել իշխանության հրամանները, քանի որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Կանգնեք ժողովրդի կողքին, չէ որ դուք չէիք կարող չզգալ դավաճանության ողջ աստիճանը։ Անջատեք Փաշինյանին արհեստական շնչառության սարքից եւ դադարեցրեք այս սարսափը", - նշել է նա։
Զոհրաբյանը հայտարարել է, որ իրեն փոքր-ինչ զարմացնում է այն փաստը, որ վարչապետը չի օգտվում քաղաքական հումանիտար միջանցքից, հավանաբար, մինչև վերջ չգիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը։ "Եթե Փաշինյանը շարունակի նույն ոգով, ապա կդառնա հաշվեհարդարի զոհ։ Եվ ոչ ես այն կիրականացնեմ, ոչ էլ ԲՀԿ-ականները, դրանք կլինեն սովորական մարդիկ, որոնց Փաշինյանը խաբել է, նրանք, ում երեխաները մահացել են։ Այդ ամենը կհանգեցնի բախումների, եւ ես դա չեմ ուզում, ուստի ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ իշխանությունը կհամաձայնի խաղաղ հեռանալ", - ընդգծել է պատգամավորը։
Զոհրաբյանի ասելով, ինքը բազմիցս հետեւել է Փաշինյանի ելույթներին այն բանից հետո, երբ ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ "Ես փորձել եմ գոնե ափսոսանք գտնել Փաշինյանի աչքերում, բայց ամեն ինչ՝ զուր, այն, պարզապես, չկար։ Բոլոր հայտարարություններն ուղղված էին արդարանալուն։ Իսկ ի՞նչ արժե միայն Շուշիի մասին հայտարարությունը։ Դա սարսափելի է պատկերացնել։ Միթե՞ ձեզ թվում է, որ ադրբեջանցիները կվերադառնային Շուշի, եթե այն հայկական վերահսկողության տակ լիներ։ Դա բացառվում է, նույնիսկ, եթե մենք նրանց բոլոր երաշխիքները տանք, փախստականները չեն վերադառնա Խոջալու և Ստեփանակերտ, քանի որ նրանց համրա սարսափելի է։ Ավելին, Այժմ Ալիևը փորձում է տարատեսակ արտոնություններ տալ նախկին վերաբնակներին, փորձելով նորից բնակեցնել Արցախը, բայց ոչ ոք չի ուզում վերադառնալ այնտեղ, մարդկանց համար սարսափելի է, քանի որ իրավիճակն անկայուն է, ցանկացած պահի նրանք կարող են կրկին փախստական դառնալ։ Նույն կերպ ոչ մի հայ չի վերադառնա Բաքու, Սումգայիթ կամ Գյանջա, կրկին՝ անվտանգության բոլոր երաշխիքներով։ Այս փաստն ակնհայտ է, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է ամեն ինչ գլխիվայր շրջել", - եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։