Arminfo.info



 Չորեքշաբթի, 27 Հունվարի 2021 13:34

ԱԱԾ. Արագածոտնի նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար

ԱԱԾ. Արագածոտնի նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար

Արմինֆո.ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

 

«Ս.Ս.-ն ՀՀ նախագահի  1997 թվականի մայիսի 6-ի՝ «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 573-Ա որոշմամբ նշանակված լինելով որպես ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում լիազորված լինելով ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխել, կասեցնել և վերացնել ապօրինի հողօգտագործումը, մշտապես հանդիսանալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, անտեսելով ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշման պահանջները, այն է՝ «Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման նպատակով՝ հանձնարարել ՀՀ համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողահատկացման գործընթացը», նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և եղբոր Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու  և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառելու ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին, իր գիտությամբ և հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ խախտել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, առանց սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծի, համաձայնեցված իրադրության հատակագծի, 2010 թվականի հունվարի 22-ի համապատասխան որոշմամբ օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով  ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել  հասարակական կառուցապատման, ինչպես նաև որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:

 

Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Ս.Ս.-ն եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը ներառելով ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ սահմանված «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում, իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար, ինչից օգտվելով Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը:

 

Պաշտոնատար անձանց և համայնքապետարանի աշխատակիցների նշված գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական և տեղական ինքնակառավարման  մարմինների բնականոն գործունեությունը, այլև չեն ապահովվել կառավարության որոշման պահանջների կատարումը, որպիսի գործընթացները իրականցվել են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, որը պետության համար առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ կադաստրային արժեքի համեմատ առանձնապես խոշոր չափերի  139.888.533 ՀՀ դրամ ավել գումարի չափով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

 

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:

 

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով