Արմինֆո.Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
<Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր (այս թվերը վերջնական չեն)։
Նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։ Արդյունքում․ Կմեծանա գործերի քննության արագությունը, Կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը>,- գրել է նա։