Արմինֆո. Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները: Այս մասին հայտարարել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության ղեկավար ղեկավար Էդմոն Մարուքյանը։
<Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպունից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք:
Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձիք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան>,- ասել է նա։