Արմինֆո. Արցախում 6 զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութից դեպի Խծաբերդ տանող ճանապարհից։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Նա ընդգծել է, որ զոհված զինվորների մարմիններն անճաչանելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետեւ զինվորական գրքույքներ ունեին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Ջաբրայիլում եւ Ասկերանում։