Արմինֆո. ԱԺ-ում նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդների հետ:
Հանդիպումից առաջ "Բարգավաճ Հայաստան" ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հաղորդել է, որ կուսակցության օրակարգը չի փոխվել և մնում է նույնը։ Նա խոստացել է մանրամասներ ներկայացնել հանդիպման ավարտից հետո, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա ԲՀԿ խմբակցության նիստից հետո:
ԱԺ է ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով "Բարգավաճ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ հանդիպում է ունենում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր կառավարող "Իմ քայլը" դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հանդիպման օրակարգը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։