Արմինֆո. Թուրք զինվորականները, որոնք աշխատելու են մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնում, մեկնել են Ադրբեջան։ Այդ մասին հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հունվարից թուրք զինվորականները ռուսական զորքերի հետ հավասար ծառայություն են իրականացնելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համար ստեղծված դիտարկման համատեղ կենտրոնում: Կենտրոնը տեղակայված է Աղդամի շրջանում։