Արմինֆո.Հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վարչապետը հրաժարական չի տվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ Փաշինյանի սխալները ճակատագրական են եղել, և ներել հնարավոր չէ։ "Այն, ինչ հիմա տեղի է ունենում կործանարար է հայերի և Հայաստանի համար։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը չի ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նրա նպատակն է կրկին ժողովրդին բաժանել "սեւերի" եւ "սպիտակների"։ Մենք արդեն նշել ենք, որ ընտրություններին չենք գնա Փաշինյանի ղեկավարությամբ։ Նա պետք է հրաժարական տա, հետո ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը բարեփոխումներ կիրականացնի և կբարձրացնի բանակի մարտական պատրաստվածությունը։ Ժամանակավոր կառավարությունը կզբաղվի Նաեւ սահմանազատման հարցով, եւ նոր միայն ընտրություններ կանցկացվեն", - ընդգծել է Մանուկյանը։
Վարչապետի թեկնածուն նշել է, որ ընտրությունները դիմակայություն են, կուսակցությունները սկսում են ներկայացնել իրենց ծրագրերը և պայքարել միմյանց դեմ: "Հիմա, ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումն անվտանգ չէ։ Հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, հարյուրավոր մարդիկ աջակցում են ընդդիմությանը, իսկ Փաշինյանը դավաճան է։ Նա մեր ժողովրդի և պետության թշնամին է։ Փաշինյանը միշտ թշնամի է եղել։ Հիմա Փաշինյանի դեմ է ժողովուրդը, այլ ոչ թե՝ ընդդիմությունը։ Ընտրությունների ժամանակ կա ընդդիմություն, իսկ հիմա դա ազգային պայքար է մեր երկիրը թշնամուց փրկելու համար", - եզրափակել է Մանուկյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը հայտարարել էր, որ 2021 թվականին մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։