Արմինֆո. Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն արդեն 3 ամիս չեն կարողանում կապ հաստատել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ բացառությամբ Պաշտպանության նախարարության եւ Ազային անվտանգության ծառայության: Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Քաղաքապետն անդրադարձել է Սյունիքի քաղաքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին ։ "Այդ քրեական գործերը կապված են նրա հետ, որ մենք բարձրաձայնում ենք Սյունիքում ստեղծված խնդիրների մասին։ Իշխանություններին քննադատելուց հետո հետապնդումներ սկսվեցին համայնքների ղեկավարների նկատմամբ: Այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բնակիչներին կոչ արեց փակել մարզ տանող ճանապարհները և հնարավորություն չտալ վարչապետին մուտք գործել Սյունիք, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Հենց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քննադատությամբ հանդես եկավ իշխանությունների հասցեին, նրան ներգրավեցին կես տարվա վաղեմության քրեական գործով", - ընդգծել է Փարսյանը։ Կապանի քաղաքապետը հայտարարել է, որ սա քաղաքական գործընթաց է, որը կապված է այն բանի հետ, որ քաղաքապետերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ի՝ լույս 21-ի գիշերը Գորիսի քաղաքապետ Առուշանյանը Սյունիքի բնակիչներին կոչ էր արել արգելափակել ճանապարհները եւ թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Այնուհետև Առուշանյանին ձերբակալել և տարել են Քննչական կոմիտե։ Այնտեղ հայտնել են, որ Առուշանյանի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք միավորված են մեկ վարույթում ։
Իսկ Քաջարյանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մեղադրվում է մարդ առեւանգելու համար։ Այս քրեական գործը հարուցվել էր դեռևս 8 ամիս առաջ, սակայն Քաջարանի քաղաքապետը դա համարում է քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ Փարմազյանը դեմ էր հանդես գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում էր նրա հրաժարականը ։