Արմինֆո. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Փարմազյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նա ընդգծել է, որ չգիտի, թե ինչ պատճառով իրեն կարող էին կանչել քննչական կոմիտե։ "Ես ստիպված էի թողնել մարտական դիրքերը Սյունիքում և ուղևորվել ՔԿ։ Իշխանություններին ձեռնտու չեն մարդիկ, ովքեր պաշտպանում են Հայաստանի սահմանները։ Մենք զբաղված ենք սահմանների պաշտպանությամբ։ Իսկ ինչո՞վ է զբաղված երկրի ղեկավարությունը Երեւանում։ Այս ամենը քաղաքական հետապնդում է", - ընդգծել է քաղաքապետը։
Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, իր հերթին, հաղորդել է, որ Քաջարյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել մարդ առեւանգելու համար: Դեռ 8 ամիս առաջ քրեական գործ էր հարուցվել առ այն, որ Փարամազյանն ու Քաջարյանի եւս 3 բնակիչներ մարդ են առեւանգել։ "Այս մեղադրանքը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այն մտացածին է, և Քաջարյանի քաղաքապետն այս գործի հետ կապ չունի։ Բանն այն է, որ Քաջարյանի քաղաքապետը քննադատել է կառավարությանը, իսկ կատարվածը, պարզապես, քաղաքական հետապնդում է։ Ակնհայտ է, որ Փարամազյանն այնքան կատարյալ համբավ ունի, որ որոշել են այդ գործը կախել։ Պարզապես, ծիծաղելի է նման մեղադրանք ներկայացնել 8 ամիս անց։ Նախաքննությունն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան", - ընդգծել է Վարոսյանը։
ՔԿ շենքի մոտ արդեն հավաքվել էին Փարամազյանի կողմնակիցները։ Նշենք, որ Փարմազյանը դեմ էր արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում էր նրա հրաժարականը։