Արմինֆո. Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետեւ ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջեւ երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել:
Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն>,- գրել է նա։
Նշենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրման մասին հաղորդագրությունից հետո ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը ։ Նախօրեին Երևանում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, որի ավարտից հետո մասնակիցները մնացել են գիշերելու Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում ։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ շարունակելու են անհնազանդության ակցիաները այսօր ՝ դեկտեմբերի 23-ին ։