Արմինֆո. Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) միջազգային հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կսկսի Արցախի վերաբերյալ բանաձեւի նախագծերի քննարկումը: Ինչպես «Թելեգրամի» իր էջում հաղորդում է քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը, նախագծերը մի քանիսն են, որոնցից մեկը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, մյուսը առաջարկում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բելգիայի եւ Արցախի միջեւ եւ ԼՂՀ ներկայացուցչություն բացել Բրյուսելում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը ։