Արմինֆո. Աղետի մեղավորը, որի զոհը բոլորս ենք, ամենեւին էլ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ։ Եվ ես այսօր արդար չեմ համարում ամեն ինչ մեկ մարդու վրա բարդելը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Անտարես" հրատարակչատան տնօրեն, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը:
Ղարաբաղի չլուծված հարց կոչվող այդ ականն, ըստ Մարիտրոսյանի, դրված էր դաշնակցականների ու հանրապետականների, անձամբ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից: Եվ, իհարկե, մեծ ցանկության դեպքում Փաշինյանը կարող էր չնստել դրա վրա։ Հատկապես՝ շատ լավ հասկանալով դրա պայթյունավտանգ լինելու աստիճանը:
"Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, կարող էր խուսափել պատերազմից։ Սեփական լեգիտիմության եւ ժողովրդականության գագաթնակետին, օրինակ, խորհրդարանական ընտրություններում սեփական հաղթանակից 10 օր անց նա լիովին կարող էր հանդես գալ ազգին ուղղված ուղերձով։ Նա լիովին կարող էր բացահայտել իրավիճակը, հանրությանը հաղորդել Հայաստանից ակնկալվող քայլերի մասին՝ դրանց իրականացումը հիմնավորելով որպես խաղաղություն պահպանելու միակ հնարավորություն։ Ցավոք, դա չի արվել", - նշել է նա։
Այդ լույսի ներքո՝ Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի հայ հասարակությունն այսօր արդեն գիտակցի Հայաստանի ղեկավարի տակ հերթական ական դնելու անհեռանկար լինելը։ Ական, որը պետք է պայթի 20 տարի անց։ Այդ ականի ամենավտանգավոր մաս՝ դետոնատոր, նա համարում է անգրագետ, մի ծայրահեղությունից մյուսը նետվող հասարակությանը։ Հասարակություն, որը պատերազմի օրերին պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին ստիպում էր հնչեցնել այն տեքստերը, որոնք նա ասում էր։
"Իշխանությունը, անկասկած, պետք է նայի ապագային, աշխատի ապագայի համար: Բայց ես չեմ կարծում, որ այդ ապագան պետք է ստեղծի և կառուցի միայն իշխանությունը։ Դա ամենեւին այդպես չէ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է զբաղվի սեփական երեխաներով։ Յուրաքանչյուր ծնող պարտավոր է երեխայի հետ քննարկել նրա ապագա մասնագիտությունը։ Մենք պետք է երեխաներին տանենք թանգարաններ, թատրոններ, գրախանութներ։ Մենք պետք է ցանենք սերմեր, որոնք պետք է տան ծիլեր՝ որակապես լավագույն ապագայի տեսքով: Այլընտրանք մենք, պարզապես, չունենք", - ամփոփել է Մարտիրոսյանը ։