Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու իրավաչափության վերաբերյալ:
Ծառուկյանն ազատ է արձակվել։ Նշենք, որ Ծառուկյանին ձերբակալել էին ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով։ Ըստ սույն հոդվածի՝ նախատեսվում է 200.000-ից 300.000 դրամի տուգանք կամ 15-20 օրվա ազատազրկում:
Ազատ են արձակվել նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԱԾ նախկին պետ, "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ կուսակցության անդամներ Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանը ։