Արմինֆո. Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 7-ին հեռախոսային բանակցություններ են վարել, ՏԱՍՍ-ին հաղորդել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:
"Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման", - նշել է գործակալության զրուցակիցը:
Շաբաթ օրը նաեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ: Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսային շփումների մասին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների որոնմանը: