Arminfo.info



 Երեթշաբթի, 3 Նոյեմբերի 2020 12:13

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

 

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Երևանից, տեսակապի միջոցով The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

 

Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000:

 

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

 

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

 

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին», - ասում է վարչապետը, - «փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»:

 

Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար:

 

Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

 

Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:

 

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:

 

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»:

 

Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից:

 

 

«Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար:

 

Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի»:

 

Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»:

 

«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել:

 

«Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», - ասում է ՀՀ վարչապետը:

 

Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան:

 

«Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - կանխատեսում է նա:

 

«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում դեմ Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»:

 

Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

 

 

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
Արթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համարԱրթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար
Բագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել  հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվենԲագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն
Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան ԱզատյանըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան Ազատյանը
Գառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմիցԳառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից
ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունըԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Էմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքներըԷմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքները
Բլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներԲլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներ
Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումըՓարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումը
Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանըԱմերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժում. Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է
Նման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասինՆման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասին
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Նախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունըՆախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունը
ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույքԱրարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույք
«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքըԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքը
Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունըԻրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթԻրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասինՆորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներինՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներին
Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում ենԶախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝   պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան էՊոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
Չափագիտության ազգային ինստիտուտՉափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲԸ նախկին ղեկավարները մեղադրվում են իրացման եւ փաստաթղթեր կեղծելու համար
Իրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերությունԻրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերություն
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքըԱդրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքը
Կառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենքԿառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենք
Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ ԱնանյանՀայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակովANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ինԱրման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
Հայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններինՀայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններին
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ինԻնչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Հանել Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
Հայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոսՀայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոս
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Պատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել ԲաբայանՊատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել Բաբայան
Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետությանՎարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել ԲաբայանՄոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Մայիսի վերջին Երեւանում կբացվի Մայիսի վերջին Երեւանում կբացվի "Եվրոպական կինոյի փառատոնը"
Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբՎարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունըԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունը
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
ԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանինԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններԻշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
Արցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներինԱրցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը