Arminfo.info



 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 18:00
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ արտգործնախարար. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ

ՀՀ արտգործնախարար. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ

Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը « Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, խոսել առաջնագծում տիրող իրավիճակի և կարգավորման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի ապակառուցողական դիրքորոշման մասին: ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի հայերեն տեքստը.

 

Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել եք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, այնուամենայնիվ, դեռ շարունակվում են: Ի՞նչ պատասխանատվություն են կրում Հայաստանը և այդ շրջանում ձեր կողմից սատարվող ուժերը շարունակվող մարտերի համար:   

 

Զոհրաբ Մնացականյան. Մենք լիովին հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված համատեղ հայտարարությանը և հոկտեմբերի 17-ի հայտարարությանը, լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ հասնելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք լիովին հավատարիմ ենք եղել: Սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը: Երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո, և ոչ շփման գծում, ոչ էլ այն ամբողջ տարածքում, որտեղ ընթանում է հակամարտությունը, անդորր չի հաստատվել: Մենք այսօր հանդես ենք եկել հայտարարությամբ, որում վերահաստատել ենք մեր լիակատար հանձնառությունը մեր կողմից ձեռք բերված և այդ երկու հայտարարություններում արտահայտված պայմանավորվածություններին:

 

Դոյչե Վելլե. Պարոն նախարար, Դուք պնդում եք, որ հավատարիմ եք: Սակայն ցանկանում եմ ուղիղ հարցնել. շաբաթ օրն  ադրբեջանական կողմը հայտնել է, որ Հայաստանի կողմից հրթիռակոծման արդյունքում մեկ գիշերվա ընթացքում 14 մարդ է զոհվել, 14 մարդ Գյանջայում՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքում: Դուք պնդում եք, որ հավատարիմ եք. ո՞րն է Ձեր պատասխանատվությունը:  

 

Զոհրաբ Մնացականյան. Թույլ տվեք դրան անդրադառնալ համապատասխան համատեքստում. հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ին, պետք է կրակի դադար հաստատվեր: Արցախի ուժերը լիովին հանձնառու էին այս համաձայնությանը, մենք զսպվածություն ենք դրսևորել, բայց ռմբակոծությունները շարունակվել են, զանգվածային հարձակումը շարունակվում էր, Արցախի մեր բնակավայրերը շարունակաբար ենթարկվում էին հրետակոծության, օդային ռմբակոծության և հրթիռակոծման, ԱԹՍ-ները ծանր հարվածներ էին հասցնում քաղաքներին և գյուղերին: Այս պահի դրությամբ մենք ունենք 38 զոհ խաղաղ բնակիչների շրջանում, 116 ծանր վիրավոր և ավելի քան 8000 ոչնչացված ենթակառուցվածք ու անշարժ գույք:

 

Դոյչե Վելլե. Դուք ունեք զոհեր, մյուս կողմն ասում է, որ իրենք էլ ունեն զոհեր:  Ադրբեջանցիներն ասում են, որ մարտերից ի վեր 60 մարդ զոհվել, իսկ 270-ը վիրավորվել են: Ուստի, ես պարզապես ցանկանում եմ Ձեզ հարցնել, քանի որ այս պահին Ձեզ հետ եմ հարցազրույց անցկացնում. երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում, նրանք պնդում են, որ դուք եք սկսել, դուք պնդում եք, որ նրանք են սկսել: Ինչ-որ մեկը կամ ձեզանից որևէ մեկը ստում է: Եվ դա այդքան էլ լավ նշան չէ երկու երկրների համար, որոնք պետք է միասին նստեն և գտնեն հակամարտության խաղաղ լուծումը, այնպես չէ՞:

 

Զոհրաբ Մնացականյան. Գերազանց դիտարկում էր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վերաբերյալ: Սա հենց այդ զարտուղի ճանապարհն է, որն ընտրվել է՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու մեջ ներգրավելու և  խաղաղ բնակչության,  Արցախի վրա հարձակումները շարունակելու համար: Մենք շարունակաբար առաջարկել ենք ներդնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներ: Եթե հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, որևէ կերպ մեղադրվում են, ապա եկեք անենք այդ քայլը և հաստատենք վերիֆիկացիոն մեխանիզմներ և այդպիսով վերջ դնենք այս ամենին: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից` շարունակաբար մերժելով այդ առաջարկները, քանի որ սա խաբեության և մեզ այդ խաղի մեջ ներգրավելու շատ հարմար միջոց է` վստահեցնելով միջազգային հանրությանը, որ առաջ գնալու ճանապարհ չկա:

 

Դոյչե Վելլե. Շատ լավ: Այդ մեղադրանքները, ինչպես նշեցինք, հնչեցվում են երկու կողմերից էլ, պարոն արտգործնախարար: Այսպիսով, կցանկանայի իմանալ, թե որն է ձեր ուղերձը: Առաջին հրադադարի համաձայնեցումից հետո օրեր անց ՀՀ վարչապետն իր ուղերձում ասաց հետևյալը, մեջբերում եմ. «այս վճռական պահին մենք չենք կարող հանձնվել, քանի որ սա մեր ժողովրդի անձնվեր պատերազմն է»՝ հավելելով, որ «մենք պայքարելու ենք մինչև վերջ, այն է` մինչև ազատ և երջանիկ Ա րցախ»: Ես ուզում եմ Ձեզանից իմանալ, քանի որ, սա առաջին հրադադարի համաձայնեցումից օրեր անց տեղի ունեցավ, և նա խոսում է մինչև վերջ պայքարելու մասին: Արդյո՞ք այսպիսի հռետորաբանությունը նպաստում է հրադադարի և  խաղաղության հաստատմանը:

 

Զոհրաբ Մնացականյան. Երբ արդեն երեքուկես շաբաթ է, ինչ քո հայրենակիցները այդպիսի զանգվածային հարձակման են ենթարկվում, երբ քո ժողովուրդը գոյութենական սպառնալիքի, երկրագնդի վրա գոյություն ունենալու վտանգի է առերեսվում, երբ պայքարում ես քո կյանքի համար, երբ հրադադարը մշտապես խախտվում է, երբ ակնհայտորեն պայքարում ես քո կյանքի համար... Ես ևս մեկ անգամ լիարժեք պատասխանատվությամբ շեշտում եմ, որ հայկական կողմերը ընդգծում են հրադադարի և վերիֆիկացիոն մեխանիզմի կարևորությունը: Ես վճռականորեն վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը հրադադարին, հանձնառությունը հարգելու հոկտեմբերի 10-ին և 17-ին ստանձնած պարտավորությունները: Արցախը նույնպես վերահաստատել է իր աջակցությունը դրան: Բայց նստել և սպասել, թե երբ են քեզ և ընտանիքդ սպանելու, ունեցվածքդ ոչնչացնելու. պետք է հասկանալ, որ սա էքզիստենցիալ գոյության պայքար է: Սա է հենց այս հակամարտության էությունը: Ես ուզում եմ վերադառնալ այն շատ կարևոր հարցին, որը Դուք նույնպես բարձրացրիք, և դա խաղաղ կարգավորման հարցն է:

 

Դոյչե Վելլե. Իհարկե, և մենք, անշուշտ, խոսելու ենք այդ մասին: Բայց նախքան դրան անցնելը, ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել Ձեզ.  Ռուսաստանը ձեր գործընկերն է, որի հետ դուք պաշտպանության մասին պայմանագիր ունեք, որը քրտնաջան աշխատում է հրադադարի համաձայնագրեր միջնորդելու ուղղությամբ. իրենց արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձեզ ասել է «դադարեցնել սադրիչ ռազմատենչ հռետորաբանությունը»: Ուստի, ես կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: Այնպիսի տպավորություն է, որ նմանօրինակ հռետորաբանությամբ ազդակներ չեք ուղարկում, որ լուրջ եք վերաբերվում խաղաղությանը և բանակցություններին այսօրինակ հռետորաբանության պայմաններում: Արդյո՞ք դուք կստանձնեք պատասխանատվություն դրա համար:

 

Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է այդ հռետորաբանությանը, մենք գործ ունենք այնպիսի հռետորաբանության հետ, որը հիմնված է հայատյացության և հայերի սպանությունների խրախուսման վրա: Այսօր մենք ականատեսն ենք լինում Արցախում մեր հայրենակիցների գլխատման, դիակների խեղման դեպքերի, և դա այդ հռետորաբանության բորբոքման հետևանքն է: Եվ այդ իրողությունը նոր չէ: Սա տեղի է ունենում բավականին երկար ժամանակ: Մենք ականատես ենք եղել նաև Արցախի մեր հայրենակիցներին սպանած մարդասպանների հերոսացման դեպքերի: Ինչը կցանկանային ընդգծել, որ ես ավելի քան համաձայն եմ, որ հռետորաբանությունը չի նպաստում ոչնչին: Հռետորաբանությունը նույնիսկ թունավորում է այդ գործընթացը: Իսկ խաղաղ կարգավորումը բացարձակապես այլընտրանք չունի: Սա այն է, ինչի շուրջ մենք այդքան հետևողական ենք եղել: Երբ խոսքը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, մենք հետևողականորեն աշխատել ենք, և մենք մշտապես հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին` հիմք ընդունելով այն պայմանավորվածությությունները, որոնցում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը:

 

Դոյչե Վելլե. Այսպիսով, Դուք ընդունում եք, որ հռետորաբանությունը չի օգնում, և որ ցանկանում եք հետամուտ լինել խաղաղ լուծմանը: Հետևաբար, ես կցանկանայի Ձեզ խնդրել, այդ համատեքստում, խոսել այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս իրավիճակը: Եվ ես ուզում եմ մեկ տարի հետ գնալ: Մի քանի ամիս շարունակ իրադրությունը շարունակում էր մնալ լարված, և վերադառնանք Ձեր վարչապետի ասածին: Դա ավելի քան մեկ տարի առաջ էր: Նա մեկնել էր Արցախ, որը, նշենք, վիճելի շրջան է, և հանդես եկել Հայաստանը և Արցախը վերամիավորելու կոչով: Նա ասաց հետևյալը. «Արցախը Հայաստան է, և վերջ», որով ամբոխին մղեց բացականչելու «միացում» ազգայնական կարգախոսը, որը ժողովրդականություն էր ձեռք բերել 1980 և 1990-ական թթ., երբ հայերը պայքարում էին Ադրբեջանից Արցախի անջատման համար: Դուք ընդունու՞մ եք, որ ավելի քան մեկ տարի առաջ սա հակառակ կողմի նկատմամբ բացահայտ սադրանք էր: Եթե դուք խաղաղություն եք ուզում, ինչո՞ւ պետք է վարչապետը մեկներ Արցախ և նմանատիպ հայտարարություն աներ: 

 

Զոհրաբ Մնացականյան. Այժմ թույլ տվեք կրկին վերադառնալ հենց այն դիտարկմանը, որ Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը, այն ֆիզիկական սպառնալիքին, որին նրանք բախվում են շատ երկար տարիներ: Երբ ՀՀ վարչապետն այդպիսի հայտարարություն էր անում, նա մասնավորապես նկատի ուներ Հայաստանի` որպես մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորի, մեր հայրենակիցների անվտանգության մասին հոգ տանող միակ երաշխավորի պատասխանատվությունը: Նրանք ունակ են ինքնապաշտպանվելու, բայց բացի Հայաստանից այլ երաշխիք չունեն: Վարչապետը, իրականում, շատ հետևողական է եղել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կոնկրետ մոտեցումներում: Վարչապետը հենց այդ նույն ելույթում հղում է արել բանակցային գործընթացին՝ կրկնելով հիմնական մոտեցումներն առ այն, որ Հայաստանն առաջ է մղում փոխզիջման վրա հիմնված լուծումը, ինչը նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Այնուամենայնիվ, այն, ինչի հետ մենք գործ ունենք, վարչապետի հայտարարության համատեքստից  միտումնավոր դուրս վերցրված հատվածն է՝ առանց հաշվի առնելու այն մնացած ամենը, ինչը նա ասել է այդ ելույթում և մշտապես:  

 

Դոյչե Վելլե. Այս մեկնաբանությունը, մասնավորապես, արվել է ձեր վարչապետի կողմից: Մենք շատ ենք խոսում բառապաշարի և հռետորաբանության մասին, և ես կցանկանայի դիտարկել նաև այն գործողությունները, որոնք դուք ձեռնարկել եք: Ներկայումս կա երրորդ ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել վիճելի տարածքում` Հայաստանից դեպի Արցախ: ԵՄ մի շարք խորհրդարանական հանձնաժողովներ դատապարտել են այդ քայլը: Ահա թե ինչ են նրանք ասում. «այս մայրուղու կառուցման որոշումը կայացվել է միջազգային իրավունքի խախտմամբ, առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»: Ուստի, սրանք այստեղ պարզապես խոսքեր չեն, դրանք իրական հստակ գործողություններ են Հայաստանի և այդ շրջանում Հայաստանի կողմից աջակցվող կառավարության կողմից: Այս սադրանքները լոկ խոսքեր չեն, դրանք գործողություններ են, այնպես չէ՞:

 

Զոհրաբ Մնացականյան. Հիմա եկեք նորից անդրադառնանք դրան: Եկեք նայենք դրան այլ դիտանկյունից: Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված Արցախում  մարդկանց  բնականոն կյանքի ապահովմանը: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են:

 

Դոյչե Վելլե. Բայց դա ամենևին էլ իմ հարցը չէր, պարոն արտգործնախարար: Հարցս հետևյալն էր. դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ձեռնարկած գործողությունները այդ շրջանում սադրիչ են, և դրանք որպես այդպիսին մեկնաբանում է մյուս կողմը:

 

Զոհրաբ Մնացականյան. Ներողություն, ես պետք է կրկին ասեմ: Ի՞նչը սադրիչ չէ. թողնել, որ մեր ժողովուրդը ճնշվի Արցախում: Թողնե՞նք մեր ժողովրդին մեկուսացման մեջ Արցախում: Նրանք պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ: Կներեք, ես չեմ կարող սրա հետ համաձայնվել, երբեք էլ չեմ համաձայնվի: Մեր ժողովուրդը չպետք է ճնշվի: Նրանք էլ մյուսների պես մարդիկ են: Եվ հենց սա է Արցախի նկատմամբ նրանց քաղաքականությունը` նվաստացնել, մերժել արժանապատության, ապահովության և անվտանգության մեջ ազատ ապրելու նրանց իրավունքը: Եվ հիմա Դուք ինձ ասում եք, որ այն, ինչ մենք անում ենք՝ ապահովելու մեր հայրենակիցների բնականոն կյանքով ապրելու հնարավորությունը, սադրիչ գործողություն է: Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ:

 

Դոյչե Վելլե. Բացարձակապես ոչ: Ես պարզապես հարցնում եմ Ձեզ այն ճանապարհի մասին, որը դուք պատրաստվում եք կառուցել Արցախում, որը մյուս կողմը համարում է սադրանք, պարոն արտգործնախարար: Հաջորդ գործողությունը, որի մասին նույնպես կցանկանայի Ձեզ հարցնել, և որը նույնպես դիտվել է որպես սադրանք մյուս կողմից, հետևյալն է. այն փաստը, որ վերջերս տեղի ունեցան ընտրությունների հետ է կապված. երդմնակալության արարողությունը Շուշիում, որը մինչև 1992-1994թթ. պատերազմը բազմաբնակեցված  է եղել ադրբեջանցիներով և առանցքային խորհրդանիշ էր Ադրբեջանի կողմից այդ տարածքի նկատմամբ ունեցած հավակնությունների, ըստ երևույթին, զգալիորեն զայրույթ առաջացրեց Ադրբեջանում, որին այնուհետև ավելացավ նաև ձեր վարչապետի` երդմնակալության արարողությանը ներկա լինելու փաստը: Եվրամիությունն այս ընտրությունները ճանաչեց անվավեր`  ըստ միջազգային իրավական չափանիշերի: Դուք ընդունու՞մ եք, որ սա նույնպես սադրիչ էր:

 

Զոհրաբ Մնացականյան. Կրկին, Եվրամիությունը հենց այդպես չի ասել: Եվրամիությունն ընդունեց, որ Արցախը մարդկանց համայնք է, ովքեր իրենց կյանքը կազմակերպում են ժողովրդավարական ճանապարհով ...

 

Դոյչե Վելլե. Նրանք ասացին. նկատի ունենալով այսպես կոչված Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ նրանք կրկին վերահաստատեցին, որ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակներ:

 

Զոհրաբ Մնացականյան. Այո, հենց սահմանադրական և իրավական դաշտը, սակայն իրենք չեն ժխտում Արցախի բնակչության ժողովրդավարական ճանապարհով կյանքի կազմակերպման իրավունքը` ընտրելու իր ներկայացուցիչներին, ընտրելու իր ներկայացուցիչներին ժողովրդավարական ճանապարհով: Եվ Ադրբեջանից հնչող մեղադրանքները, մեղմ ասած, անհեթեթ են. Դրանք գալիս են մի հասարակությունից, որը 1990-ականներից ի վեր մեկ ընտանիքի իշխանությունից բացի ոչինչ չի տեսել: Եվ խոսել ժողովրդավարական գործընթացի մասին ու հերքել մեր ժողովրդի՝ ժողովրդավարական գործընթացի իրավունքը և Արցախի ժողովրդին պարտադրելու իրենց մեթոդները. դա չի աշխատելու:

 

Դոյչե Վելլե. Ես կցանկանայի Ձեզ  նաև հարցնել, քանի որ մենք այնքան շատ խոսեցինք խաղաղության մասին: Ես կցանկանայի Ձեզ հարցնել, թե որ փուլում է այդ գործընթացը, և որն է Ձեր դերն այդ ամենում: Քանի որ միջազգային հանրությունն իսկապես կոչ է անում ձեզ ստանձնել այս հարցում փոխզիջման  գնալու առաջնորդությունը: Դուք ասում եք, որ աշխատում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը ստանձնել է հակամարտության կլարգավորմանն աջակցելու պատասխանատվությունը: Բայց Ձեզ նույնիսկ կարող էր հաջողվել քայլեր ձեռնարկել այն հիմնարար սկզբունքներից որոշների շուրջ, որոնք առաջ են քաշվել Մինսկի խմբի կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ ներառյալ Ադրբեջանին տարածքների` յոթ շրջանների վերադարձը, խոսքը Արցախի հարակից շրջանների մասին է: Ուստի, ցանկանում եմ Ձեզ հարցնել. արդյո՞ք տարածքը ձեզ համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը:

 

Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար ամենակարևորն Արցախում մեր հայրենակիցների ազատ կյանքն է արժանապատվության և անվտանգության մեջ, նրանց անվտանգությունը: Հետևաբար, մեզ համար ամենակարևորը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են: Դա է եղել  Հայաստանի հետևողական դիրքորոշումը, և մենք շարունակում ենք աշխատել այդ հիմքի վրա: Մենք ունենք անհրաժեշտ չափորոշիչները մշակելու համար այն փոխզիջումը, որում մեր շահերը կհասցեագրվեն, միևնույն ժամանակ դա պետք է տեղի ունենա չափելի հաշվեկշռում, այնպես, որ հասցեագրվեն նաև մյուս կողմի շահերը: Մեզ համար ավելի կարևոր չեն տարածքները, այլ ավերածությունները, այս շարունակական հարվածները, օդային ռմբակոծություններն ու հրետակոծությունները, որոնք արդեն երեքուկես շաբաթ է, ինչ սպառնում են այդ մարդկանց, նրանք ապրում են ապաստարաններում, և այս ամենը տեղի է ունենում կորոնավիրոսային համավարակի պայմաններում: Սայց դա Ադրբեջանին ամենաքիչն է հետաքրքրում: Նրանք, ըստ երևույթին, չեն անհանգստանում սեփական ժողովրդի կյանքի համար, նրանք համակված են պատերազմի իրենց ընտրությամբ:

 

Դոյչե Վելլե. Վերադառնալով դրան՝ ես կցանկանայի Ձեզ հարցնել, քանի որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, նկատի ունեմ, Դուք ասում եք, որ աջակցում եք տարածաշրջանում խաղաղությանը, նա 2018թ. երկրից մեկնելիս իրավիճակը գնահատեց հենց այսպես. նա ասաց, որ մտահոգիչ է, թե որքան քիչ հայեր էին ցանկանում զիջումներ կատարել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով, նա մեջբերել է. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած բնակավայրի համար հարկավոր է լինելու գրավյալ տարածքների մի որոշ մասի վերադարձը»: Թվում է, թե նա չի հավատում, որ դուք լուրջ եք վերաբերվում դրան:

 

Զոհրաբ Մնացականյան. Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես համաձայն չեմ Ռիչարդ Միլսի գնահատականի հետ: Ես նորից կկրկնեի՝ ասելով, որ ես չեմ տեսել փոխզիջման ինչ-որ նշաններ Ադրբեջանից: Այն, ինչ մենք հետևողականորեն ականատես ենք եղել առավելապաշտությունն էր և ատելություն սերմանող այս հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից փոխզիջումներ անելու անպատրաստակամությունը: Սակայն թույլ տվեք դա մի կողմ դնել և նորից վերադառնալ փոխզիջման հարցին: Վերջին երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը լիովին հավատարիմ է եղել խաղաղ գործընթացով առաջ շարժվելուն:

 

Դոյչե Վելլե. Շատ լավ: Թույլ տվեք հարցնել Ձեզ: Քանի որ, երբ ձեր կառավարությունը եկավ իշխանության դեռ 2018թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում, այդքան մեծ հույսեր կային հակամարտության մեղմացման հետ: Եվ ահա թե ինչպես էր գնահատում իրավիճակը Միջազգային ճգնաժամային խումբը. նրանց պնդմամբ, որ առաջընթացը շոշափելի էր, և որ նոր կառավարությունը պատրաստ էր փոխզիջումային լուծման, և թվում էր, թե Ադրբեջանի կառավարությունը համանման կերպով պատասխանեց: Բայց հետո, նրանք վկայակոչեցին այս հռետորաբանությունը, այս փոխադարձ սպառնալիքների հռետորաբանությունը, որի մասին մենք ավելի վաղ խոսել ենք մեր զրույցի ընթացքում: Այս կապակցությամբ ևս կուզեի հարցնել: Արյունահեղությունը, երկու կողմերի թունավոր հռետորաբանությունը արդյո՞ք չեն սահմանափակել համաձայնության հասնելու ձեր կարողությունը, և արդյո՞ք դուք բաց չեք թողել այդ սկզբնական հույսից օգտվելու հնարավորությունը, և արդյո՞ք չեք գերագնահատել ձեր հնարավորությունները:

 

Զոհրաբ Մնացականյան. Ես կարծում եմ` շատ կարևոր հարց եք բարձրացնում: Նայեք, վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում մեր աշխատանքի մի մասն է կազմում խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Եվ մենք բավականին մեծ ջանք ենք ներդրել այդ ամենի մեջ, ի դեպ՝ միասին: Արցախի և Ադրբեջանի հետ միասին մենք աշխատել ենք այնպիսի քայլերի ուղղությամբ, որոնք կարող էին ինչ-որ կերպ թոթափել, նվազեցնել լարվածությունը և փոխադարձ անվստահությունը: Մենք շատ հետաքրքիր ծրագիր իրականացրեցինք 2019թ. աշնանը, երբ լրագրողների փոխայցելություններ տեղի ունեցան Երևան, Բաքու և Ստեփանակերտ: Սա շատ համեստ, բայց կարևոր քայլ էր, այն չձախողվեց: Եվ մենք լիովին վստահ էինք, և հայկական կողմը շատ լավ հասկանում էր, որ մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ: Ինչ մենք տեսնում ենք հիմա, այն է, որ դա ապարդյուն ջանք էր, ինչը շատ վատ է: Ինչ վերաբերում է հնարավորություններին, մեր աշխատանքը և մեր պարտականությունն է երբեք չհանձնվել, օգտագործել ամեն հնարավորություն և ցանկացած պատուհան, որքան որ այն փոքր լինի, մենք համաձայն ենք քայլելու ցանկացած միջանցքով, քանի որ սա պատասխանատվություն է և վերաբերում է մեր ժողովրդի կյանքին: Մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի կյանքի մասին. ցանկացած կյանք մեզ համար  կարևոր է: Եվ հիմա մենք ունենք այսքան շատ զոհեր: Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը նույնպես ունի պատասխանատվության այդպիսի զգացում: Մենք կցանկանայինք գործնականում տեսնել դա: Եվ դա պետք է  արտահատված լինի ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ներրման և խաղաղ գործընթացով առաջ գնալու տեսքով:

 

Դոյչե Վելլե. Եվ, պարոն արտգործնախարար, քանի որ յուրաքանչյուր կողմ ունի նմանատիպ ուղերձ, և քանի որ յուրաքանչյուր կողմ սպասում էր երկու կողմերից քայլերին, ես կցանկանայի ավելի մեծ տարածաշրջանային պատկերի մեջ դնել դա, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան, իհարկե, բավականին համառ կերպով աջակցում է Ադրբեջանին, և պետք է նշել, որ առաջ է մղում ռազմական լուծման տարբերակը: Դուք Ռուսաստանի հետ պաշտպանական գործարք ունեք, ինչպես գիտենք, բայց մինչ այժմ նրանք համեմատաբար չեզոք են եղել: Դուք հիմա բարեկամների պակաս ունե՞ք: 

 

Զոհրաբ Մնացականյան. Մենք երբեք ընկերների պակաս չենք ունեցել: Բայց շատ կարևոր հարց բարձրացրիք գլխավոր սադրիչի մասին՝ Թուրքիայի. Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը: Մենք հետևողականորեն զգուշացնում ենք այս մասին, մենք ականատես ենք լինում այս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությանը Թուրքիայի հարևանության յուրաքանչյուր ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, և մենք լիովին գիտակցում ենք մեր տարածաշրջան նման ապակայունացնող քաղաքականություն արտահանելու վտանգները: Մենք տեսնում ենք դրա նշանները, երբ ռազմական սպառազինություն էր տեղափոխվում Ադրբեջան, երբ Լիբիայում և Սիրիայի՝ Թուրքիայի կողմից կառավարվող հատվածներում հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջան: Եվ այն, ինչ արել է Ադրբեջանը լիովին անհեթեթություն է. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ: 

 

Դոյչե Վելլե. Բայց պարոն նախարար իմ հարցը Ձեզ այն մասին էր, թե արդյո՞ք Դուք տեսնում եք տարածաշրջանում մեկուսացվելու վտանգը, որովհետև Եվրոպական խորհուրդը և արտաքին կապերը տվել են հետևյալ գնահատականը. նրանք ասում են, որ Ռուսաստանի բավականին չեզոք ռեակցիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ, արտացոլում է հոգնածությունը դաշնակցի՝ բանակցություններում ոչ ճկուն լինելու պատճառով: Ընկալում կա Մոսկվայում, որ  վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության բալանսը թեքվել է՝ ի օգուտ Ադրբեջանի և քիչ թե շատ ընդունելի գործարք ընդունելու փոխարեն Հայաստանը հանդես է գալիս անխոհեմ և անզիջող դիրքերից: Ռուսաստանը չի ցանկանում վերցնել դրա աշխարհաքաղաքական պատասխանատվությունը: Դուք վախենու՞մ եք մեկուսացած լինելուց: 

 

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ համաձայնվի այս գնահատականի հետ: Տեսեք, մենք ունենք ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահություն, որի պատասխանատու անդամ է Ռուսաստանը: Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և մենք ունենք շատ այլ գործընկերներ աշխարհում: Հիմա, հարցի էությունն այն է, որ մենք հետևողական ենք եղել կրակի դադարեցման և հոկտեմբերի 10-ի անձամբ նախագահ Պուտինի և հոկտեմբերի 17-ի անձամբ նախագահ Մակրոնի իրականացրած աշխատանքի վերաբերյալ: Սա պետք է կյանքի կոչվի: Ուստի, Հայաստանի անզիջում լինելու փաստարկին ես չեմ կարող համաձայնել: Արցախի ուժերի կողմից Հայաստանի աջակցությամբ Արցախի հայ բնակչության պաշտպանությունը պարզապես վերաբերում է Արցախում մարդկային կյանքի պաշտպանությանը: Բայց կրկին, քանի անգամ պետք է ասեմ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: 

 

Դոյչե Վելլե. Շատ լավ, ստիպված ենք կանգ առնել այստեղ։ Շատ շնորհակալություն, պարոն արտգործնախարար, Զոհրաբ Մնացականյան՝ «Conflict Zone» ծրագրին հյուրընկալելու համար։ 

 

Զոհրաբ Մնացականյան. Ձեզ շնորհակալություն։ 

 

Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.dw.com/en/zohrab-mnatsakanyan-on-conflict-zone/av-55350195

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբըԱլիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց ՀայաստանումՔաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց Հայաստանում
Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
Արքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմԱրքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմ
Թաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեինԹաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին
Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառումԵրևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբ
Ռուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդիցՌուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդից
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան