Arminfo.info



 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2020 20:20
Ալինա Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյան.  Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է

Նիկոլ Փաշինյան.  Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, որը հրապարակել է կառավարության մամուլի ծառայությունը.

 

««Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», - պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար», - շարունակում է Փաշինյանը:

 

La Repubblica - Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:

La Repubblica - Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

 

La Repubblica - Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ:

 

La Repubblica - Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ և առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ում զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:

 

La Repubblical - Արդյո՞ք Մոսկվան կմիջամտի առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաև, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի՝ նման անհրաժեշտություն ծագելու պարագայում:


La Repubblica - Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:

La Repubblica - Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որևէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից:

 

La Repubblica – Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին:

 

La Repubblica – Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով և համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երբ կա ահաբեկչական հարձակում՝ ստիպված ես արձագանքել, և այսօր, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել:

 

La Repubblica - Այս պատերազմը Ձեզ որպես անհատի է ներքաշել նաև:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, քանի որ որդիս, ով 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը Փաշինյանին կոչ է անում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպելՀայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը Փաշինյանին կոչ է անում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպել
ԿԳՄՍՆ-ն ազդարարել է ԿԳՄՍՆ-ն ազդարարել է "Ֆեստիվառ" երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցկացումը Հայաստանի մարզերում
Նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը. քաղաքական գործիչՆիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը. քաղաքական գործիչ
Հայաստանի յուրաքանչյուր զիջում առաջ է բերում Ադրբեջանի նոր նախապայման. հերթը երկրի սահմանադրությանն էՀայաստանի յուրաքանչյուր զիջում առաջ է բերում Ադրբեջանի նոր նախապայման. հերթը երկրի սահմանադրությանն է
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
Ռաֆարեն. Ֆրանսիայի աջակցում է Հայաստանին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործումՌաֆարեն. Ֆրանսիայի աջակցում է Հայաստանին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործում
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխօգնության շուրջ համաձայնագրի ստորագրումԵրևանում տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխօգնության շուրջ համաձայնագրի ստորագրում
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ումC360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Կորած ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտելԿորած ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել
Դեբեդ գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով Քարկոփ գյուղում փլուզվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջըԴեբեդ գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով Քարկոփ գյուղում փլուզվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջը
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները. ՌուբինյանՀայաստանն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները. Ռուբինյան
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքըidcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
ԱԺ փոխնախագահ. Ընդդիմությունը մեզանից իշխանություն չի ստանա, դա ժողովրդի առանձնաշնորհն էԱԺ փոխնախագահ. Ընդդիմությունը մեզանից իշխանություն չի ստանա, դա ժողովրդի առանձնաշնորհն է
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Կարծիք. Իրանը ոչ է ասել Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը փոխելու Բաքվի եւ Անկարայի ծրագրերինԿարծիք. Իրանը ոչ է ասել Հարավային Կովկասի ժողովրդագրական պատկերը փոխելու Բաքվի եւ Անկարայի ծրագրերին
Եթե Բաքուն կառուցողական մոտեցում դրսեւորի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել թեկուզ վաղը. ԱԺ փոխխոսնակԵթե Բաքուն կառուցողական մոտեցում դրսեւորի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել թեկուզ վաղը. ԱԺ փոխխոսնակ
Արցախում կուտակված կենսաթոշակային միջոցները կփոխանցվեն Հայաստանի հիմնադրամներինԱրցախում կուտակված կենսաթոշակային միջոցները կփոխանցվեն Հայաստանի հիմնադրամներին
ԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարել են երկկողմ ռազմավարական երկխոսությունը Ռազմավարական հանձնաժողովի մակարդակի բարձրացնելու ձգտման մասինԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարել են երկկողմ ռազմավարական երկխոսությունը Ռազմավարական հանձնաժողովի մակարդակի բարձրացնելու ձգտման մասին
Հայ դիզայներները կմասնակցեն White Milano նորաձևության միջազգային ցուցահանդեսինՀայ դիզայներները կմասնակցեն White Milano նորաձևության միջազգային ցուցահանդեսին
Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում Հայաստանը կներկայացված կլինի փոխարտգործնախարարի մակարդակովԲեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում Հայաստանը կներկայացված կլինի փոխարտգործնախարարի մակարդակով
ՌԴ ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է ԵրևանՌԴ ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է Երևան
Հայաստանի ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցըՀայաստանի ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը
«Հետք». Հարցը մնում է բաց.  Որտեղի՞ց  Գնել Սանոսյան եղբայրներին 230 հազար դոլար առանձնատուն կառուցելու համար«Հետք». Հարցը մնում է բաց.  Որտեղի՞ց  Գնել Սանոսյան եղբայրներին 230 հազար դոլար առանձնատուն կառուցելու համար
Ռուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենաՌուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենա
Հերմինե Ստեփանյան. Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և արտադրանքի հանրահռչակումըՀերմինե Ստեփանյան. Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և արտադրանքի հանրահռչակումը
ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմիցԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմից
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան էՇուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Հայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին տվյալներ չունիՀայաստանի ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին տվյալներ չունի
Ռուսաստանը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ փորձել ինքնուրույն պաշտպանվել. ԱԺ նախագահՌուսաստանը Հայաստանին այլընտրանք չի թողել, քան՝ փորձել ինքնուրույն պաշտպանվել. ԱԺ նախագահ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՄարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Բուլղարիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումԲուլղարիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Երևանում կբացվի Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցըԵրևանում կբացվի Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը
Սիմոնյան. ընդդիմադիր շարժումների ղեկավարման մեջ փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնըՍիմոնյան. ընդդիմադիր շարժումների ղեկավարման մեջ փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնը
Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողներըՀայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
ԱԺ խոսնակ. Հայաստանում իշխանափոխության իրական պահանջ չկաԱԺ խոսնակ. Հայաստանում իշխանափոխության իրական պահանջ չկա
Փաստաբան. Եղած նյութերում բացակայում են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կողմից լիազորությունները չարաշահելու մասին փաստերըՓաստաբան. Եղած նյութերում բացակայում են էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կողմից լիազորությունները չարաշահելու մասին փաստերը
Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմըՌուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը
Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ. ՀՀ Վարչապետի որոշումԱրա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ. ՀՀ Վարչապետի որոշում
Կարծիք. Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջԿարծիք. Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ
Քաղաքական գործիչ. Քաղաքական ճգնաժամը  Հայաստանում ակնհայտ է, և դրա հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներՔաղաքական գործիչ. Քաղաքական ճգնաժամը  Հայաստանում ակնհայտ է, և դրա հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ
Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բուչայում Ռուսաստանի հասցեին հայ պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբՄոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բուչայում Ռուսաստանի հասցեին հայ պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբ
Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքովԱռողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
ՊԵԿ նախկին ղեկավար. Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի համաժողովրդական հաղթանակ կռելու համարՊԵԿ նախկին ղեկավար. Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի համաժողովրդական հաղթանակ կռելու համար
Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետ
ՆԳՆ-ը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակըՆԳՆ-ը ներկայացրել է Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակը
Մոսկվա. ամեն դեպքում՝ Երևանի ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ պահպանում ենՄոսկվա. ամեն դեպքում՝ Երևանի ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ պահպանում են
ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը. հայտարարությունԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը. հայտարարություն
Ալի Բաղերի Քանի. Իրանը չի ընդունում Հարավային Կովկասում սահմանների և ժողովրդագրության փոփոխությունըԱլի Բաղերի Քանի. Իրանը չի ընդունում Հարավային Կովկասում սահմանների և ժողովրդագրության փոփոխությունը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները ողջ գիշերն անցկացրել են Ազգային ժողովի շենքի դիմաց
Ալեն Սիմոնյան. Վերջին ժամանակներում Հայաստանի և Վրաստանի միջև աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվումԱլեն Սիմոնյան. Վերջին ժամանակներում Հայաստանի և Վրաստանի միջև աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ  Բրայենն առաջիկա օրերին կայցելի ՀայաստանԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենն առաջիկա օրերին կայցելի Հայաստան
Բագրատ Սրբազան. Չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին՝ հարաբերությունները կարգավորման կարիք ունենԲագրատ Սրբազան. Չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին՝ հարաբերությունները կարգավորման կարիք ունեն
Բագրատ Սրբազան. Մենք պատրաստ ենք իրական բանակցություններ վարել՝ իրական և բազմակողմ օրակարգովԲագրատ Սրբազան. Մենք պատրաստ ենք իրական բանակցություններ վարել՝ իրական և բազմակողմ օրակարգով
Բագրատ Սրբազան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր էԲագրատ Սրբազան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր է
Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է. ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գետերում կրկին սպասվում է ջրի ելքերի մեծացումՇրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է. ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գետերում կրկին սպասվում է ջրի ելքերի մեծացում
Բագրատ Սրբազան. Շատ հետաքրքիր է, թե ինչ հիմքով է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել առաջիկա մեկ ամսվա ընթացքումԲագրատ Սրբազան. Շատ հետաքրքիր է, թե ինչ հիմքով է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել առաջիկա մեկ ամսվա ընթացքում
ԱԺ խոսնակը՝ ՌԴ փոխարտգործնախարարին. Հերիք է մեզ ուղղակի կամ անուղղակի սպառնաք, հերիք է մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսեքԱԺ խոսնակը՝ ՌԴ փոխարտգործնախարարին. Հերիք է մեզ ուղղակի կամ անուղղակի սպառնաք, հերիք է մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսեք
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն էՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Վալմար. Արվեստը, լինելով զգացմունքների գիտություն, մաքրում է մարդու հոգինՎալմար. Արվեստը, լինելով զգացմունքների գիտություն, մաքրում է մարդու հոգին
ՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ էՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները