Արմինֆո. Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով առաջիկա հանդիպումներին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին։
"ԱՄՆ ը՝ որպես համանախագահ, մասնակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գումարվող հանդիպումներին", - հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունները:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին Ժնեւում եւ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին։