Արմինֆո. Թուրքական լիրան դոլարի նկատմամբ աննախադեպ մինիմումի է հասել այն բանից հետո, երբ հանրապետությունը ներքաշվեց հերթական տարածաշրջանային հակամարտության մեջ, այս անգամ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին հաղորդում է MK-Turkey.ru ինտերնետ-պարբերականը:
Երկուշաբթի առավոտյան (կիրակի ռազմական ագրեսիա է սկսվել Արցախի դեմ - խմբ.) թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչեւ 7,8 նվազագույն մակարդակ՝ ավելի ուշ հասնելով 7,734-ի նշագծին:
Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ F-16 կործանիչներ, Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի պատճառով Հայաստանի հետ վերջին ռազմական բախումների նախաշեմին, նշում է Ahval պարբերականը:
Լիրան արժեզրկվում է նաեւ այն բանից հետո, երբ ֆինանսական հաստատությունները, ներառյալ Goldman Sachs-ը, հայտարարել են, որ հիմա ժամանակը չէ ներդրումներ կատարել զարգացող շուկաների արժույթներում, այդ թվում' Թուրքիայի:
"Մտավախություն կա, որ Թուրքիան, որի տնտեսությունը ծնկի եկած ակտիվորեն մասնակցում է Սիրիայի հյուսիսում, ինչպես նաեւ Միջերկրական ծովում Հունաստանի հետ հակամարտությունների սրմանը, կարող է ներքաշվել եւս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, որը նա չի կարող իրեն թույլ տալ ոչ քաղաքականապես, ոչ տնտեսապես", - պարբերական մեջբերում է Սինգապուրի Oanda շուկայի ավագ վերլուծաբան Ջեֆրի Հալլիին: