Արմինֆո.Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ ։
<Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին եւ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը դիտարկում է՝ որպես այդ հարաբերությունների զարգացման կարեւոր գործիք ՝ ի շահ երկու ժողովուրդների>, - ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է <ՌԻԱ Նովոստի> - ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին։ Պատասխանելով Ադրբեջանին սպառազինության շարունակական մատակարարումների մասին հարցին ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմն անթույլատրելի է համարում Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն պահին, երբ նա Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ: <Հայկական կողմը դիվանագիտական խողովակներով բազմիցս իր մտահոգությունը փոխանցել է իսրայելցի գործընկերներին։Երբ այսօր ողջ աշխարհը կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին ։ Իսրայելի այս պահվածքն անընդունելի է մեզ համար ։ Ելնելով ստեղծված իրավիճակից ՝ ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել դեսպանին>, - ամփոփել է նա։
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով ՝ 2006-2019թթ.ընկած ժամանակահատվածում Իսրայելը Ադրբեջանին մոտ 825 մլն դոլարի զենք է վաճառել: