Արմինֆո.ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորների ընտրությունների վերաբերյալ պատգամավորների այսօրվա գաղտնի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը ։
Հովակիմյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի
օգտին են քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Հայաստանի նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի օգտին՝ 86, դեմ՝ 1 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի օգտին՝ 85, դեմ՝ 3 պատգամավորներ:
Այսպիսով՝ բոլոր թեկնածուներն ընտրվել են ՍԴ դատավորների պաշտոնում։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր <Բարգավաճ Հայաստան> և <Լուսավոր Հայաստան> խմբակցությունները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ Նման որոշում է կայացվել այն պատճառով, որ թեկնածուներից ոչ մեկը չի ցանկացել հանդիպել ընդդիմության հետ, որն էլ իր հերթին նրանցից ոչ մեկին այդ մասին չի էլ խնդրել ։ Ավելին, ԲՀԿ-ականները ՍԴ-ի շուրջ իշխող կուսակցության նախաձեռնած ողջ ընթացակարգը համարել են ոչ սահմանադրական։