Արմինֆո. Կայացել է Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվել է ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ։
<Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը, առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները>,- գրել է նա։