Արմինֆո.Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալության վրացական բյուրոն, այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վտանգավոր է եւ պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով ։ <Դրա համար կան համապատասխան մեխանիզմներ, որոնք պետք է առավելագույնս օգտագործվեն, քանի դեռ հակամարտությունն էլ ավելի չի սրվել ։ Ներկայիս իրավիճակը չպետք է շարունակվի>, - ընդգծել է Դեգնանը։