Արմինֆո. Սահմանին ձախողման համար վրեժխնդիր լինելու Բաքվի փորձերը կշարունակվեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Հուլիսի 21-ին՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ
<Իմ կարծիքով, նման փորձերն իրենց շարունակությունը կգտնեն արդեն Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ Իր վաղեմի քաղաքականության շրջանակներում Բաքուն միանգամայն կարող է փորձել գրավել <անվտանգության գոտու> մի մասը ։ Այս առումով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Զինված ուժերը պետք է ծայրահեղ զգուշություն և պատրաստակամություն ցուցաբերեն Ադրբեջանի նման գործողությունների նկատմամբ>,-ընդգծել է նա ։
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված մարտական գործողությունները Եվսեևը բնութագրում է՝ որպես ադրբեջանական սադրանքի օրինաչափ արդյունք ։ ՀՀ զինված ուժերի դիրքերի ականանետային գնդակոծումը, նրա գնահատմամբ,այդ սադրանքի ոչ ադեկվատ բնույթի վկայություն է: Սադրանքի նպատակը, փորձագետի կարծիքով, կարող էր լինել Ադրբեջանի հասարակության ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրներից շեղելը։
Ադրբեջանական սադրանքը, փորձագետի կարծիքով, պայմանավորված էր Հայաստանի հետ սահմանի սահմանազատման բացակայությամբ։ Հենց այս հանգամանքը թույլ է տալիս Բաքվին պնդել, որ իրենք գործել են բացառապես իրենց տարածքում ։ Միևնույն ժամանակ, Եվսեևը համոզված է, որ բանը Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի հասնի, քանի որ այդ դեպքում իրավիճակին ստիպված կլինի միջամտել հայ-ռուսական համատեղ զորախումբը: