Արմինֆո.Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ>,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի, պետք է դադարեցվեն։ Այն բանից հետո, երբ դատավորների թափուր պաշտոնները զբաղեցվեն, տեղի կունենան ՍԴ նոր ղեկավարի ընտրություններ։