Arminfo.info



 Երեթշաբթի, 14 Հուլիսի 2020 12:59

Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ

Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։

 

Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ:

 

Հանցավոր համագործակցության նպատակին հասնելու, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից հնարավորինս շատ թվով ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումներն օտարերկրյա պետություններ իրականացնելու և դրա արդյունքում ոչ թե երեխայի լավագույն շահն ապահովելու, այլ՝ օրենքով և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 32-րդ հոդվածով արգելված «չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտ» ստանալու նպատակով, խմբում ընդգրկվել են ՀՀ գործող ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, դրա ենթակայության տակ գտնվող մանկատների, տեղական ինքնակառավարման, ՀՀ կառավարության և դրան առընթեր պետական և այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող և խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք:

 

Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:

 

Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։

 

ՀՀ կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման և Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել՝ այդ կերպ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար:

 

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով և համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։

 

Միաժամանակ, քննությամբ առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձևակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:

 

Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց և նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաև նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար: Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաև նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Այնուհետև, հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաև կատարել է անձնական վճարումներ:

 

Արդյունքում փոխարկելով և փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում:

 

Վերը նշված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանին շնորհավորել են ՌԴ նախագահն ու վարչապետը, ինչպես նաև՝ Ուզբեկստանի ղեկավարըՓաշինյանին շնորհավորել են ՌԴ նախագահն ու վարչապետը, ինչպես նաև՝ Ուզբեկստանի ղեկավարը
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանի նախկին օմբուդսմենը հայտարարում է կարմիր-սև բերետավորներին իշխանությունների քաղաքական հովանավորության մասին, ինչն անպատժելիություն է ծնումՀայաստանի նախկին օմբուդսմենը հայտարարում է կարմիր-սև բերետավորներին իշխանությունների քաղաքական հովանավորության մասին, ինչն անպատժելիություն է ծնում
Մոսկվան հաստատել է Գուրգեն Արսենյանի դեսպան նշանակվելու ագրեմանըՄոսկվան հաստատել է Գուրգեն Արսենյանի դեսպան նշանակվելու ագրեմանը
Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակություն. Լուկաշենկոն շնորհավորել է ՓաշինյանինԱկնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակություն. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Փաշինյանը՝ երեխաներին. տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքիՓաշինյանը՝ երեխաներին. տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի
Ռուսական երկաթուղիները ջրհեղեղից հետո սկսել են Հայաստանի երկաթուղիների վերականգնումըՌուսական երկաթուղիները ջրհեղեղից հետո սկսել են Հայաստանի երկաթուղիների վերականգնումը
ԿԳՄՍՆ-ը հանդես է եկել ոչ հայախոս քաղաքացիների համար հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ ստեղծելու նախաձեռնությամբԿԳՄՍՆ-ը հանդես է եկել ոչ հայախոս քաղաքացիների համար հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ ստեղծելու նախաձեռնությամբ
ՄԻՊ արագ արձագանքման խումբը կուսումնասիրի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերըՄԻՊ արագ արձագանքման խումբը կուսումնասիրի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերը
Իսրայելի վարչապետի որդին առաջարկել է մեծ պատերազմ սկսել անկախ Քրդստանի համարԻսրայելի վարչապետի որդին առաջարկել է մեծ պատերազմ սկսել անկախ Քրդստանի համար
Ցանկացած քայլ, որը կարող է միմյանցից հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին, խորապես սխալ է. Գռիզլովը՝ Հայաստանի կողմից կազմակերպության անդամակցությունը Ցանկացած քայլ, որը կարող է միմյանցից հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին, խորապես սխալ է. Գռիզլովը՝ Հայաստանի կողմից կազմակերպության անդամակցությունը "սառեցնելու" մասին
Դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահին, այսպես կոչված, Դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահին, այսպես կոչված, "դիզելային գործով"
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
Ողբերգություն և սպառնալիք ազգային անվտանգությանը. Ռուստամ Բադասյանն արձագանքել է Դավիթ Անանյանի «ֆլեշմոբի» կոչինՈղբերգություն և սպառնալիք ազգային անվտանգությանը. Ռուստամ Բադասյանն արձագանքել է Դավիթ Անանյանի «ֆլեշմոբի» կոչին
ԱԳՆ-ն անտեսել է ԱԳՆ-ն անտեսել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիան. Բագրատ Սրբազանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը չի կայացել
Եվրամիությունը 1,5 մլն եվրո է փոխանցել ՀՀ կառավարությանը կրթական ռազմավարության իրականացման համարԵվրամիությունը 1,5 մլն եվրո է փոխանցել ՀՀ կառավարությանը կրթական ռազմավարության իրականացման համար
Հայաստանում Համահայկական խաղերի գյուղ կհայտնվիՀայաստանում Համահայկական խաղերի գյուղ կհայտնվի
Հայաստանի ԳԱԱ-ն հաղորդել է AFISHE գիտաուսումնական լաբորատորիայի գործարկման մասինՀայաստանի ԳԱԱ-ն հաղորդել է AFISHE գիտաուսումնական լաբորատորիայի գործարկման մասին
ՊԵԿ նախկին նախագահն ու ՊԵԿ նախկին նախագահն ու "Գազպրոմ Արմենիա"-ի նախկին ղեկավարը հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազության տեսադաշտում
Ռուսաստանի ի՞նչ օգնությունից են հրաժարվել Հայաստանի իշխանություններըՌուսաստանի ի՞նչ օգնությունից են հրաժարվել Հայաստանի իշխանությունները
Բելոուսով. Վաշինգտոնն ու Բրյուսելը անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով փորձում են Հայաստանը ներգրավել իրենց շահերի տիրույթումԲելոուսով. Վաշինգտոնն ու Բրյուսելը անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով փորձում են Հայաստանը ներգրավել իրենց շահերի տիրույթում
«Հայ դատի» ցանցը շարունակելու է արցախցիների ՝ իրենց տներ վերադարձի իրավունքի իրացումն ապահովելուն ուղղված ջանքերը«Հայ դատի» ցանցը շարունակելու է արցախցիների ՝ իրենց տներ վերադարձի իրավունքի իրացումն ապահովելուն ուղղված ջանքերը
Բնապահպանության նախկին նախարարի ունեցվածքը կարող է բռնագանձվելԲնապահպանության նախկին նախարարի ունեցվածքը կարող է բռնագանձվել
Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները փոխարտգործնախարարի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հյուսիսում գտնվող աղետի գոտիԴիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները փոխարտգործնախարարի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հյուսիսում գտնվող աղետի գոտի
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանում բնական աղետին Անկարայի արձագանքի բացակայության վրաՔաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանում բնական աղետին Անկարայի արձագանքի բացակայության վրա
Ամերիկայի քրիստոնյաները նախագահ Մաքքոլին կոչ են անում ընդունել օրենքներ՝ ուղղված  Ադրբեջանին օգնության դադարեցմանը և Մագնիտսկու պատժամիջոցների սահմանմանըԱմերիկայի քրիստոնյաները նախագահ Մաքքոլին կոչ են անում ընդունել օրենքներ՝ ուղղված  Ադրբեջանին օգնության դադարեցմանը և Մագնիտսկու պատժամիջոցների սահմանմանը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է փակ ճանապարհների մասին՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության առնչությամբԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է փակ ճանապարհների մասին՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության առնչությամբ
Հայաստանը կրկին չի մասնակցում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստինՀայաստանը կրկին չի մասնակցում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Բագրատ Գալստանյանը պահպանում է ինտրիգըԲագրատ Գալստանյանը պահպանում է ինտրիգը
Հայաստանն ու Լեհաստանը կհամագործակցեն հնագիտության, հուշարձանների պահպանության և թանգարանագիտության ոլորտներումՀայաստանն ու Լեհաստանը կհամագործակցեն հնագիտության, հուշարձանների պահպանության և թանգարանագիտության ոլորտներում
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներինԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
Չարլզ Ֆրիզ. ԵՄ-ը և Հայաստանը որոշակի քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համարՉարլզ Ֆրիզ. ԵՄ-ը և Հայաստանը որոշակի քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար
Երևանում կնշվի Երվանդ Քոչարի 125-ամյակը. պետությունը 167.2 մլն դրամ կհատկացնի հոբելյանական միջոցառումների անցկացման համարԵրևանում կնշվի Երվանդ Քոչարի 125-ամյակը. պետությունը 167.2 մլն դրամ կհատկացնի հոբելյանական միջոցառումների անցկացման համար
Ավարտվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի շարժման մասնակիցների կազմակերպած ակցիանԱվարտվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի շարժման մասնակիցների կազմակերպած ակցիան
Հիմա Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս Հիմա Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս "ձերբազատվել արտաքին ուժերից և Սփյուռքից կախվածությունից"
Ղուլյան. Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը պետք է ներառվի միջազգային կառույցների օրակարգումՂուլյան. Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը պետք է ներառվի միջազգային կառույցների օրակարգում
Զատուլին. այսօր Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների և պատերազմի մասին հայ ժողովրդին ներշնչվող վախիԶատուլին. այսօր Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների և պատերազմի մասին հայ ժողովրդին ներշնչվող վախի
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Զախարովա. Հարավային Կովկասում բոլոր տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են Զախարովա. Հարավային Կովկասում բոլոր տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ
Կոմիտասի շուկայի առևտրականներին առնվազն 3-5 ամիս ժամանակ է տրվել առևտրի նոր վայր գտնելու համարԿոմիտասի շուկայի առևտրականներին առնվազն 3-5 ամիս ժամանակ է տրվել առևտրի նոր վայր գտնելու համար
Զախարովա. Մոսկվան համապատասխան մասնագետներ է ուղարկել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում երկրին աջակցելու համարԶախարովա. Մոսկվան համապատասխան մասնագետներ է ուղարկել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում երկրին աջակցելու համար
Մերձբալթյան մայրաքաղաքներում հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին նվիրված համերգ-դասախոսություններ են անցկացվելՄերձբալթյան մայրաքաղաքներում հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին նվիրված համերգ-դասախոսություններ են անցկացվել
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնիցՌաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Արցախի օմբուդսմենը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսելու համարԱրցախի օմբուդսմենը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսելու համար
Ռուսական արվեստի թանգարանում բացվել է բացառիկ ցուցահանդես՝ նվիրված բժիշկ, կոլեկցիոներ և արվեստի ասպետ Արամ ԱբրահամյանինՌուսական արվեստի թանգարանում բացվել է բացառիկ ցուցահանդես՝ նվիրված բժիշկ, կոլեկցիոներ և արվեստի ասպետ Արամ Աբրահամյանին
Ռիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատումՌիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատում
Հայաստանի ոստիկանությունը դարձել է բռնության և առցանց հետապնդումների զոհ. կառավարող խմբակցության պատգամավորՀայաստանի ոստիկանությունը դարձել է բռնության և առցանց հետապնդումների զոհ. կառավարող խմբակցության պատգամավոր
Հայաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն կփոխանակեն մաքսային հարցերի շուրջՀայաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն կփոխանակեն մաքսային հարցերի շուրջ
Գնել Սանոսյան. երկաթուղու աշխատանքի վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվիԳնել Սանոսյան. երկաթուղու աշխատանքի վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվի
Քաղաքագետ. Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էրՔաղաքագետ. Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էր
Կառավարության շենքի մոտ մեկնարկել է Կառավարության շենքի մոտ մեկնարկել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիան. բախումներ և ձերբակալություններ են սկսվել
ԲՀԿ մամուլի խոսնակը բացահայտել է Ծառուկյանի և արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպման մանրամասներըԲՀԿ մամուլի խոսնակը բացահայտել է Ծառուկյանի և արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպման մանրամասները
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ըՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ը
ՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել էՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
Հունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճարՀունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճար
Պապիկյանն ու Բրիգերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերՊապիկյանն ու Բրիգերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համարԱրաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար
Երուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողություններըԵրուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները
Պարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներՊարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության