Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության պատգամավորների, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի եւ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատանը: <Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս - հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Խորհրդարանականները նաեւ կիսվել են երկրի ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականով>, - նշվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: