Արմինֆո. Կառավարության հրաժարականի "Բարգավաճ Հայաստանի" եւ այլ քաղաքական ուժերի վերջին պահանջները, համախմբման կոչերը ծիծաղելիորեն օրինաչափ են թվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։
"Բոլոր այդ մարդիկ ինչ-որ կերպ պետք է պահպանեն սեփական քաղաքական գոյությունը։ Մինչդեռ, նրանց պատկերացրած Հայաստանում, պետք է կառավարեն հենց իրենք։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը նրանց, պարզապես, պետք չէ։ Չեմ կարող ասել, թե ում հետ և ինչպես են նրանք պատրաստվում կոնսոլիդացվել, բայց այն, որ ինչ-որ տեղ նրանց բոլորին անհրաժեշտ է հավաքվել, փաստ է։ Ընդ որում, այն, որ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանն ու նրա նման մարդիկ քաղաքական կապիտալն օգտագործել են սեփական հարստացման նպատակով և հակառակը դեռ պետք է ապացուցեն", - նկատել է նա։
Միաժամանակ, խորհրդարանականը հիշեցրել է, որ խորհրդարանում Ծառուկյանի ներկայացվածությունը ոչ մի կերպ չի ազդել իր Multi group կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին փողերի լվացման, կաշառք տալու մեղադրանքներ ներկայացնելլլու վրա: Ավետիսյանը հավաստիացրել է, որ նման վերաբերմունք այսուհետ եւս կցուցաբերվի ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, ընդհանուր առմամբ, եւ իշխող ուժի նկատմամբ՝ մասնավորապես:
Խորհրդարանականի գնահատականներով՝ համակարգային կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի պայմաններում օրենքը խախտած ցանկացած մարդու այլևս չի օգնի անգամ հասարակության կողմից որպես օլիգարխ նրա սխալ ընկալումները։ "Հարստությունն ու, նույնիսկ, նրան վրայի տարբեր ոսկեզօծ իրերը օլիգարխի կարգավիճակին չեն վերադարձնի։ Եվ, համապատասխանաբար, նրան անցյալի արտոնություններ չեն տա։ Մենք պետք է հստակ հասկանանք դա և գիտակցենք, որ վրդովմունքի և հայտարարության նման բոլոր պայթյունները մենք պետք է դիտարկենք հենց այդ հարթության մեջ", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով վերջին պաշտոնանկություններն ու նշանակումներն ուժային բլոկումում՝ Ավետիսյանը բացառել է նրանց մոտիվացիան իշխանության դեմ դավադրության հնարավորությամբ։ Նրա համոզմամբ ՝ իշխանությունը չի կարող հակահեղափոխության և ռևանշի վտանգ զգալ ինչ-որ խմբերից ու խմբավորումներից։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ նրա հիմքը ժողովրդի կողմից "Իմ քայլը" խմբակցության նկատմամբ արտահայտված վստահության քվեն է։ Վերջինս, իր հերթին, հենարան է գործող կառավարության համար ։
"Ժողովրդի, խորհրդարանի եւ կառավարության միջեւ ոչինչ եւ ոչ ոք չկա։ Այդ խայտառակ էջը մենք վաղուց ենք շրջել։ Բայց դեռ կան մարդիկ, որոնք տարված են անիրականանալի կարոտախտային տրամադրություններով ու երազանքներով ՝ "փառավոր անցյալի" մասին։ Իրականությունը ոչ մի կերպ ընկալելու ոչ ունակ մարդիկ։ Հենց այստեղից են ձևավորվում և բխում այդ բոլոր անհոդաբաշխ, բայց օրինաչափ աղաղակները։ Այս ամենը կարող է միայն ու միայն ափսոսանք առաջացնել", - ամփոփել է խորհրդարանականը։