Arminfo.info



 Երեթշաբթի, 19 Մայիսի 2020 13:51

Տեղի բնակիչները դիմել են EBRD-ին ՝ պահանջելով դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Տեղի բնակիչները դիմել են EBRD-ին ՝ պահանջելով դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Արմինֆո. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝  կոչ անելով ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից: Ի աջակցություն Ջերմուկի բնակիչների՝  դիմումին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բանկից արդեն հաստատել են դիմումի ստացումը:

 

Դիմումում նշված է. <Մենք՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից ներքոստորոգրյալներս, գտնվում ենք Ամուլսարի ծրագրի  ազդեցության տակ (Lydian Extension project, 2016, #48579): Ծրագիրն  առաջ է տանում «Lydian International» ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին մենք դիմում ենք ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ բանկի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը և հաստատված սկզբունքներին Ամուլսար ծրագրի համապատասխանության ստուգում նախաձեռնելու նպատակով: Ծրագրի կատարողը՝ «Lydian International» ընկերությունը, ՀՀ նախկին կառավարության օգնությամբ և ՎԶԵԲ-ի ֆինանսական ու բարոյական աջակցությամբ չի կիրառել միջազգային լավ չափանիշներ՝ ազդեցություն գնահատելու և ծրագրի ազդակիր մարդկանց հետ բովանդակալից/առարկայական խորհրդակցություններ անցկացնելու և տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու համար: Մենք կարծում ենք, որ ՎԶԵԲ-ը՝ որպես «Լիդիան»-ի ներդրող, չի ապահովել ծրագրի համապատասխանությունը բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ: Արդյունքում, ՎԶԵԲ-ին և իր հաճախորդին՝ «Lydian International» ընկերությանը, չի հաջողվել պատշաճ կերպով պաշտպանել մեր բնությունը (ջրերը, օդը, հողը և վայրի բնությունը), մեր համայնքի առողջությունը և ապրուստը (այգիները, արոտավայրերը և սննդի արտադրությունը) և Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրի, այդ թվում՝ Ջերմուկ առողջարանի, տնտեսությունը (հիմնված բժշկական, գյուղական, էկոլոգիական  տուրիզմի և հանքային ջրերի արտադրության, մաքուր գյուղատնտեսության վրա): 2014թ. արդեն իսկ բողոքներ ներկայացվել են ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաև Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակ (ՀԱՊԽ):  ՀԱՊԽ-ը բողոքը փակել է հետևյալ եզրակացությամբ. «ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի պատասխանը համապատասխանության ապահովման հետաքննությանը միայն մասամբ է անդրադարձել համակարգային մակարդակում արված բացահայտումներին, և չի անդրադարձել նախագծի մակարդակում արված բացահայտումներին: Բայցևայնպես, ՀԱՊԽ-ն որոշել էր փակել Լիդիանում ՄՖԿ-ի ներդրումներին վերաբերող երկու գործերն էլ՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ-ն որևէ ընթացիկ ներդրում այդ ընկերությունում չունի և ՄՖԿ-ն ունի որոշում՝ չմասնակցել նախագծի մակարդակում որևէ պատասխան գործողությունների իր նախկին հաճախորդի կամ բողոքաբերների հետ»: ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը մեր բողոքները համարել է «վաղաժամ», քանի որ այդ փուլում ՎԶԵԲ-ը ներդրել էր միայն օգտակար հանածոների հետախուզման համար (DIF Lydian, 2009, #42182), և հանքարդյունաբերության ծրագիրը դեռ չէր հաստատվել (Lydian Amulsar Gold Mine – Extension, 2016, #48579): Եթե անգամ մեր բողոքի մերժումն ընթացակարգային առումով հիմնավորված էր, մենք բաց թողեցինք անկախ ստուգման անցկացման հնարավորությունը և ծրագրի ազդակիր համայնքների դիրքորոշման քննարկումը ծրագրի վերաբերյալ: Այսպիսով, սա բաց թողնված հնարավորություն էր՝ տեղեկացնելու ՎԶԵԲ-ին համալիր գնահատման անհրաժեշտության մասին:  ԾՀԱՄ-ը կարող է անդրադառնալ և´ Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին ներկայացված բողոքներին, և´ ՀԱՊ-ի  գնահատման զեկույցին այնքանով, որքանով դրանք առնչվում են Ամուլսարի ոսկու հանքի նախագծի ստուգմանը: Կարդացեք նաև «Եթե կառավարության քայլերը կլինեն ընդդեմ Ամուլսարի, դա կտանի քաղաքական ուժի ինքնասպանության». «Ժամանակ» Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով Հայաստանում ՀՆԱ-ն 2020-ին կնվազի, 2021-ին` կաճի. ՎԶԵԲ կանխատեսում Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հրաժարականում Ամուլսարի հարցն ունի՞ դեր. «Ժամանակ» 2018-2019թթ-ին մի քանի կազմակերպություններ Ամուլսարի ծրագրի խնդիրները բողոք նամակով ներկայացրել են ՎԶԵԲ-ին: Սակայն բանկը չի դիտարկել այդ խնդիրները՝ դիմումատուներից Հայկական բնապահպանական ճակատին նշելով որպես ոչ պատշաճ դիմող: 2018թ. դրությամբ հանքի շինարարության աշխատանքներն առաջ էին գնացել, և մեր շատ մտահոգություններ և վախեր հիմնավորվեցին: Մենք արդեն իսկ կրել ենք լուրջ բնապահպանական վնասներ՝ ջրի, օդի և հողի աղտոտում ծրագրի պատճառով: Մենք անհանգստացած ենք, թե որքան թունավոր կարող է լինել ծրագրի տեղանքից տարածվող փոշին: Չնայած «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի համաձայն հանքարդյունաբերական գործունեության արդյունքում փոշու ազդեցություն Ջերմուկի վրա չի լինի, հանքի շինարարական աշխատանքների մեկնարկից Ջերմուկում արտահայտվեց փոշով զգալի աղտոտում: Օրինակ, ձմռանը ձյունը դառնում էր վարդագույն 8 կիլոմետր հեռավորությունից տարածվող փոշու պատճառով: Անձրևներից հետո մեքենաների վրա և տներում փոշու շերտ էր նստում, ինչը մինչ այդ աշխատանքները չկար: Ուշադրության արժանի են նաև այն պատահարները, որոնք ազդեցություն են թողել Գնդեվազ բնակավայրի խմելու ջրի, ոռոգման ջրի և ձկնաբուծարանների վրա: 2018թ. տեղի է ունեցել ջրի մատակարարման խաթարման և ջրի աղտոտման մի քանի դեպք, չնայած «Լիդիան»-ը գրել էր իր նախագծի ազդեցության գնահատման մասում, որ ջրի վրա ազդեցությունները կարող են կառավարվել և զգալի չեն լինի: Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ թթվային դրենաժը կարող է ազդել մակերևութային ջրերի աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ Դարբ, Արփա և Որոտան գետերը, բազմաթիվ աղբյուրներ ջրհավաք ավազաններում, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները և, ի վերջո, Սևանա լիճը, ինչպես նաև ստորգետնյա ջրերը: Գնդեվազ բնակավայրի ծիրանի այգիների սեփականատերերը կորցրել են ոչ միայն իրենց հողերը, այլ նաև՝ ապրուստը, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Նշենք, որ Գնդեվազի հողերի վաճառքի փաստի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ Գնդեվազի նախկին համայնքապետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ։ Բացի այդ, Ջերմուկ առողջարանային քաղաքը լուրջ վնասներ է կրել, ինչպես օրինակ՝ վարկանիշի կորուստ և բացասական տնտեսական և սոցիալական ազդեցություն տուրիզմի անկման պատճառով: Ջերմուկը վերածվել էր հանքարդյունաբերական քաղաքի, ինչը վնաս էր հասցնում քաղաքի համբավին՝ որպես հեղինակավոր առողջարանային հանգստավայրի: Տուրիզմը Ջերմուկում տուժում էր. մարդիկ չէին ցանկանում գալ մաքուր լեռնային օդ շնչել և բուժիչ հանքային ջրերով բուժումներ ստանալ մի քաղաքում, որը լի էր հանքագործներով, հանքարդյունաբերական հանրակացարաններով և նրանց ցեխոտ ավտոտրանսպորտային միջոցներով: Ջերմուկի սոցիալական կերտվածքը խաթարվել էր հանքի աշխատողների ներհոսքի պատճառով: Ուրանի և այլ ռադիոակտիվ տարրերի ազդեցության ռիսկը չի գնահատվել: Մեր բնակիչները լավ տեղյակ են  խորհրդային ժամանակաշրջանում Ամուլսարի տարածքում իրականացված ուրանի և ռադիոակտիվ տարրերի որոնման արշավախմբեր հետազոտությունների մասին և Ամուլսարի ուրանային երևակումների հայտնաբերման մասին   («Горный журнал», 2007, N 6,: Ամուլսարի  ծրագրի ռադիացիոն ռիսկերի մասին նշված է նաև Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքի մեջ, որը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»՝ «Գեոթիմ» ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա») Ամուլսարի ծրագրի 2012թ-ի հայտի վերաբերյալ: Հանձնաժողովի նամակում, մասնավորապես, նշված է. «Նախագծի Radman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:…»:  Հանձնաժողովը Սևանա լճի վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության վերաբերյալ նշել է. «Նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սևան թունելով նաև Սևանա լիճ»: Գնահատելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը՝ հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Սակայն 2014թ-ին՝ Սևանի Հանձնաժողովի կազմի փոփոխվելուց հետո, այն դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ծրագրին: Հանձնաժողովը մերժեց հասարակությանը տրամադրել իր դրական կարծիքը: Ջերմուկի քաղաքացիների կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագրի ՇՄԱԳ-ի պատշաճ հանրային լսում և քաղաքացիների համար քննարկումներ չեն անցկացվել: Լինելով նախատեսվող հանքից գրեթե նույն հեռավորության վրա, ինչպես մյուս, բայց ազդակիր համարված համայնքները, տարածաշրջանի կարևորագույն բնակավայրի՝ Ջերմուկի բնակիչներն օտարված են եղել իրենց հարազատ քաղաքի ապագայի վրա լրջագույն ազդեցություն ունեցող ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավունքից։ Չնայած նրան, որ 2016-ին Ջերմուկը դարձավ ազդակիր համայնք, սակայն այդ քաղաքում այդպես էլ օրենքով սահմանված կարգով քննարկումներ չանցկացվեցին: Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի վրա ազդեցությունները պատշաճ կերպով  չեն գնահատվել «Լիդիան»-ի և ՎԶԵԲ-ի կողմից: 2018թ. Ջերմուկում կոլեկտիվ հանրագիրը 3000 ստորագրություն է հավաքել՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ 3000 ստորագրությունը հավաքվել է 5 օրում, որը ցույց է տալիս մետաղական հանքարդյունաբերության արգելքին լայնորեն աջակցելու և Ամուլսարի ծրագրին լայնամասշտաբ ընդդիմանալու փաստը: «Լիդիան»-ը որևէ հանրային համաձայնություն չունի իր գործունեության համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն է տվել հանրագրին (Ավագանու որոշում N 88-Ա, 18 դեկտեմբերի 2018թ.: Այսպիսով` խախտվել է մեր իրավունքը ՝ զարգացնելու տուրիզմը որպես համայնքի զարգացման և մեր բարեկեցության ուղղություն, քանի որ ծրագրի արդյունքում կտուժի պատմամշակութային տուրիզմը, քանի որ կոչնչացվի պատմամշակութային ժառանգությունը (տե՛ս հուշարձանների ոչնչացման մասին հավելվածը): Կտուժի էկոտուրիզմը (տես կարմիրգրքյան տեսակների և Բեռնի կոնվենցիայով պաշտպանվող տեսակների անհետացման ռիսկերի մասին հավելվածը): Մենք՝ Ջերմուկի բնակիչներս, մտադիր էինք հայտարարել այդ ռիսկերի մասին Ջերմուկում՝ հանրային լսումների ժամանակ, որոնք նախատեսվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով, բայց դրանք տեղի չունեցան, թեպետ Ջերմուկը ճանաչվել էր ազդակիր համայնք: Լսումներն անցկացվեցին ոչ մեծ գյուղերում, որոնք ներառված են խոշորացված Ջերմուկ համայնքի մեջ, և «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ նրանք հետևել են օրենքին և անցկացրել հանրային լսումներ այն դեպքում, երբ իրականում Ջերմուկ առողջարանային քաղաքում լսումներ չեն կազմակերպվել, և մեր՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցելու իրավունքն անտեսվել է»: Մենք ցանկանում ենք բարելավել մեր շրջակա միջավայրը և սոցիալական վիճակը, ոչ թե այն վատթարացնել: Մենք ցանկանում ենք վերականգնել մեր ապրուստը և զարգացնել տուրիզմը մեր բնական ռեսուրսների հիման վրա: Մենք ցանկանում ենք բարձրորակ կյանք մաքուր և առողջ միջավայրում: Մենք պայքարում ենք մեր իրավունքի վերականգման համար՝ մեր դիրքորոշումը հայտնելու մեր համայնքների ապագայի կապակցությամբ: Մենք կոչ ենք անում ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից, ինչը պատասխանատու քայլ կլինի բանկի կողմից և բանկի կողմից հաստատված Սոցիալական և էկոլոգիական քաղաքականության հետևյալ պահանջների պահպանում. Պահանջ 1.- Էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատում և դրանց կառավարում: Պահանջ 3. – Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում և վերահսկողություն: Պահանջ 4.- Առողջապահություն և անվտանգություն Պահանջ 6. – Կենսաբազմազանության պահպանում և բնական ռեսուրսների  կայուն կառավարում Պահանջ 8. – Մշակութային ժառանգություն Պահանջ 10. – Տեղեկատվության հանրայնացում և շահագրգիռ կողմերի  հետ փոխգործակցություն, որպեսզի խուսափել հետագա լուրջ և անդառնալի վնասից և վերականգնել Ջերմուկի բնակչության հանդեպ արդարությունը: Աշխարհը նոր մարտահրավերներ ունի, որտեղ մարդու առողջությունը և կյանքը առողջ շրջակա միջավայրում դառնում են սկզբունքային, ինչի մասին վկայում են խոշորագույն կազմակերպությունների հայտարարած դիրքորոշումները:

 

Մենք վստահ ենք, որ ՎԶԵԲ-ը, լինելով զարգացման խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, հաշվի կառնի մեր բողոքը, կուսումնասիրի մեր կողմից բարձրացված   խնդիրները և որոշում կկայացնի ի օգուտ Ջերմուկի բնակիչների»: Նշենք, որ այս դիմումի հետ միասին, որպես լրացուցիչ տեղեկատվություն ՎԶԵԲ-ին է ուղարկվել նաև “CEE Bankwatch Network” միջազգային ցանցի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից 2020 մարտին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկված բողոքը, որում,  մասնավորապես, նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման համար և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ՀԿ-ների բողոքի կապակցությամբ>։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով